Մի հաջողության պատմություն Դիլիջանից՝ «Պապանինո Հաուս»

papanino house

Այս անգամ այցելել էինք Դիլիջան կամ ինչպես սիրում ենք պարծենալ՝ «Հայկական Շվեյցարիա»։ 

ԽՍՀՄ տարիներին այն կինոմատոգրաֆների, կոմպոզիտորների, նկարիչների, գրողների հիմնական հանդիպման վայրերից է եղել։

dilijanՆրանք ստեղծագործում էին հենց այստեղ: Ստեղծագործում էին, քանի որ բնությունն է նպաստում՝ ավելին ստիպում է։

Այսօր այն Հայաստանի ամենաակտիվ զբոսաշրջային կենտրոններից մեկն  է՝ գեղեցիկ ու հարմարավետ հյուրանոցներով և յուրահատուկ գունագեղությամբ աչքի ընկնող դիտարժան վայրերով:

 

Դիլիջանի « 7+» տեսարժան վայրերը

Մինչ մեր բուն թեմային անցնելը թվարկենք Դիլիջանի տեսարժան վայրերից մի քանիսը։

1․ «Հին Դիլիջան»

Յուրօրինակ Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրում դուք կզգաք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Հյուրանոցի տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը:

Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև  «վարպետների փողոց»։

2․Դիլիջանի Ամֆիթատրոն

Դիլիջանը եղել է մշակութային քաղաք և ունի մշակութային հարուստ ավանդույթներ: 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները Դիլիջանում գործել է «Ռոտոնդան»՝ ամռային ամֆիթատրոնը, որտեղ հայ բեմի խոշոր վարպետների ներկայացմամբ բեմադրվել են հայ և արտասահմանցի դրամատուրգների շատ նշանավոր գործեր:

Սակայն խորհրդային տարիներին այն քանդվել է։ Եվ ահա 2009թ-ին ամֆիթատրոնը վերակառուցվել է, որը նպատակ ունի վերածնել ամառային թատրոն ունենալու դիլիջանյան ավանդույթը:

3․Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Թանգարան-պատկերասրահը հիմնադրվել է 1950 թվականին ուսուցիչ Եղիշե Հովսեփյանի կողմից։

Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական և ազգագրական իրեր, ինչպես նաև գեղանկարներ, քանդակներ, հնատիպ գրականության նմուշներ։

4․Միմինոյի հուշարձան

Հուշարձանի բացումը տեղի է ունցել 2011 թվականի հուլիս 4-ին։

Այստեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։

5․Պարզ Լիճ

Պարզ լիճը գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ 1350 մ բարձրության վրա:

Այն շրջապատված է անտառներով: Ջուրը թափանցիկ է ՝ կանաչավուն երանգով։ Ունի 300 մ երկարություն և 100մ լայնություն։ Տարծքում գործում է ակտիվ ժամանցի գոտի։

6․Հաղարծին Վանական համալիր

Հաղարծին վանական համալիրը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս։

Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում (10-14-րդ դդ) կառուցված չորս եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը:

7․Դիլիջանի Միջազգային Դպրոց

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։

Դպրոցի հիմնական նպատակներից են ՀՀ կրթական համակարգի համար որակապես նոր կողմնորոշիչների սահմանումը և Դիլիջանի բնապահպանական կայուն զարգացումը։

ԲՈՆՈՒՍ՝ «Պապանինո Հաուս»

Իսկ հիմա մի հաջողության պատմություն հենց Դիլիջանից։

2013 թվականին ԿԲ 50 աշխատակիցներ տեղափոխվեցին Դիլիջան, նրանց թվում էին նաև ամուսիններ՝ Տիգրան և Անահիտ Սաֆարյանները։ Լինելով նախաձեռնող և ստեղծարար անհատներ՝ նրանք որոշում են օգտագործել տեղի հնարավորությունները՝ բացել հեղինակայն խոհանոցով յուրահատուկ գինետուն, որի պակասը շատ էր զգացվում Դիլիջանում։

Ի սկզբանե որոշված էր միայն կառուցել հացատուն՝ առանձնահատուկ բաղադրատոմսերով հացաբուլկեղենի և թխվածքների արտադրությամբ։ Բայց հետագայում նկատեցին, որ անհրաժեշտ է ավելի հեռուն գնալ և հիմնել գինետուն՝ բարձրակարգ խոհանոցով, գինիների հատընտիր տեսականիով և կոլորիտային միջավայրով։

Չորս տարիների քրտնաջան աշխատանքի արդյուքնում 2018 թվականին դեկտեմբերին «Պապանինո Հաուսը» բացեց իր դռները հյուրերի առջև։ Բացման օրվանից մինչ այսօր գինետունն ընդունում է տեղացի և արտասահմանցի բազմաթիվ հյուրեր և մեծ պատվիրակություններ։

Համագործակցում են մի քանի խոշոր տուրօպերատորների հետ և այդ համագործակցության շրջանակը գնալով ավելի է ընդլայնվում։

Ինչո՞ւ «Պապանինո Հաուս»

Դիլիջանի Կալինինո թաղամասը նախկինում մոլոկաններով բնակեցված գյուղ է եղել և կոչվել է Պապանինո։ Մոլոկաններից ոմանք մինչ այժմ էլ ապրում են այդ փողոցում, օրինակ՝ հենց գինետան հարևանությամբ, ինչպես նաև Դիլիջանի այլ թաղամասերում, սակայն շատերը տեղափոխվել են այլ բնակավայրեր կամ մեկնել են Հայաստանից։

Եվ ահա նախաձեռնության հեղինակները որոշում են վերկանգնել և պահպանել թաղամասի  նախկին անվանումը՝ իրենց ապագա գինետունն անվանակոչելով՝ «Պապանինո Հաուս»։

 Պատմական տեղեկանք

«Մոլոկանների առաջին խմբերը Հայաստանի տարածքում հաստատվել են 1836 թ.վականից,հիմանկանում Սեւանի ավազանում: Ցարիզմի օրոք նրանք  Անդրկովկաս էին արտաքվսում։ Մոլոկանները մաքուր ռուսներ են, ովքեր դեռ 18-րդ դարից սկսել էին այլ կերպ մեկնաբանել ռուսական քրիստոնեական դավանաբանությունը»։

Ի՞նչ է Ձեզ սպասվում այստեղ

  • Ջերմ ու կոլորիտային միջավայր,
  • Ոճային ու կոկիկ բաց և փակ սրահներ,
  • Բարեհամբույր և արագաշարժ մատուցողներ,
  • Շեֆ խոհարար Խորեն Հարությունյանի պատրաստած անկրկնելի ուտեստները,
  • Իրենց գործին ուղնուծուծով նվիրված հիմնադիրներ Տիգրան և Անահիտ զույգի ջերմ ու յուրաքնչյուր մանրուքի համար անհանգստացող հոգատար հայացքները,
  • Տեղական և արտասահմանյան գինիների լայն տեսականի,
  • Դիլիջանում անցկացրած Ձեր օրն ամբողջացնող և լրացնող մթնոլորտ։

Վարակիչ օրինակ

Սա իսկապես հաջողության պատմություն է, որը կարող է նաև վարակիչ լինել։ Պատկերացնելու, նպատակադրվելու և համառ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել մի բան, որը տարիներ առաջ պարզապես չբարձրաձայնված երազանք էր միայն։

Սա ստեղծագործելու, պայքարելու և հաջողվելու պատմություն է։ Այս նախաձեռնության շրջանակներում արդեն իսկ ստեղծվել են մոտ մեկ տասնյակ աշխատատեղեր։ Եվ հավատում ենք՝ սա դեռ միայն սկիզբն է․․․

Հրաժեշտի ժամանակ մենք Սաֆարյաններին այդպես էլ ասեցինք՝ «Դուք պարզապես «դատապարտված» եք հաջողության»։  

Եթե ամփոփենք․․․

Մենք արդեն գտել ենք Դիլիջանից ստացած ողջ տպավորություններն ու էմոցիաներն ամփոփելու համար մի ջերմ անկյուն մեզ համար, ավելի ճիշտ՝ տուն՝ «Պապանինո Հաուսը»։

Ձեզ ևս առաջարկում ենք անպայման այցելել և վայելել այս գինետան  յուրօրինակ խոհանոցը, համտեսել գինիները և զգալ այն ջերմ շունչը, որը տիրում է այստեղ։

Ի սրտե շնորհակալ ենք Սաֆարյան ամուսիններին հրավերի, ջերմ ընդունելության և համեղ հյուրասիրության համար։

Դե ինչ, մենք կիսվեցինք մեր տպավորություններով, հիմա հերթը Ձերն է՝ այցելել, վայելել և անպայման  գնահատել «Պապանինո Հաուսը» Tripadvisor-ում և/կամ Facebook -ում ։

Ի դեպ՝ բոլորվին վերջերս հանրային հեռաուստաընկերությունը ևս անդրադարձել է գինետան թեմային։

 

«Պապանինո Հաուսից» մի քիչ գինովցած՝

Գոռ և Սոնա Կարապետյաններ

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ