
Ջերմուկում «խելացի» կանգառներ կտեղադրվեն
Ինչպես տեղեկացնում է «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի՝ Jermuk travel-ի» հիմնադիր Նարեկ Միրզոյանը, շուտով Ջերմուկ քաղաքը կկահավորվի նորաոճ ու «խելացի» կանգառներով, որոնք հագեցած կլինեն օդափոխության համակարգերով, լեդ գովազդային էկրաններով, որոնք կտեղեկացնեն ներքաղաքային երթուղիները և սպասարկող միկրոավտուբուսների չվացուցակները:
Կանգառներում կգործեն նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, վերջիններս հագեցած են լինելու բանկոմատներով, անվճար wifi կապով:
Աղբյուր՝ visitjermuk.am