Էկոտուրիզմի փառատոն 2019 / Ecotourism Festival 2019

Հարգելի ընկերներ սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 13-14-ը Վայոց ձորի մարզի, Եղեգիս գյուղում կանցկացվի Էկոտուրիզմի 4-րդ ամենամյա փառատոնը Հայաստանում, որի կազմակերպիչներն են «Կենսաբանների հայկական միություն» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

Փառատոնը կուղեկցվի ավանդական դարձած միջոցառումներով՝
• գյուղմթերքի ցուցահանդես-վաճառք,
• էկոտուրիզմի ծառայությունների և բնապահպանական կազմակերպություների ցուցահանդես,
• էկոտուրեր (քայլարշավ, թիթեռադիտարկում, կենդանաբանական և բուսաբանական դիտարկումներ և այլն),
• լեռնային պայմաններում հեծանիվ վարելու դասընթացներ,
• նետաձգություն (Archer’s Club Armenia),
• զրույցներ խարույկի շուրջ, այդ թվում «Վայրի բնության մեջ գոյատևելու հմտություններ» թեմայով,
• աստղադիտում:

Փառատոնի նախնական ծրագիրը ներկայացնում ենք ստորև՝

Հուլիսի 13
12:00 — Փառատոնի բացման արարողություն
12:30 — Համերգային ծրագիր
Ցուցահանդես-վաճառք
Ճաշ
14:00 — Քայլարշավ դեպի Սմբատաբերդ
Ձիարշավ
Նետաձգություն (Archer’s Club Armenia, թիմային և անհատական)
Բեզոարյան այծերի դիտարկում
Բուսաբանական արշավ (դեղաբույսերի հավաքում)
Թիթեռնադիտարկում
Ազգագրական պարերի ուսուցում
19:00-20:00 — Ընթրիք
20:00 — Մասնակիցների մի մասի վերադարձ Երևան
20:00-21:00 — Թեյախմություն
21:00 — Զրույցներ, քննարկումներ, երգեր երեկոյան խարույկի շուրջ
23:00 — Աստղադիտարկում

Հուլիսի 14
07:00 – Թռչնադիտարկում
08:00 – Յոգա
09:00 – Նախաճաշ
10:00 – Արշավ Եղեգիս գյուղով (ծանոթացում գյուղական կյանքին, ավանդույթներին, պատմությանը, այց «հրեաների գերեզմանատեղի», տեղի եկեղեցիներ)
11:00 – Մրցութային խաղ՝ նետաձգություն (Archer’s Club Armenia)
Հեծանվավարություն
14:00 – Վերադարձ Երևան

Էկոտուրիզմի մասին
Էկոտուրիզմը կամ էկոլոգիական զբոսաշրջությունը բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է։ Այն չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ, իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։
Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։
Մեր նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում, ինչպես նաև բարձրացնել տեղի հարուստ բնության ու կենսաբազմազանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով ՝
093 231 825 — Տիգրան
077 856 566 — Մարիետա
098 290 203 — Մանան:

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ