GO UP
Image Alt

Toptrip.info

Տուր դեպի Եգիպտոս, Հուրգադա

Շարմ էլ Շե՞յխ, թե՞ Հուրգադա սա է խնդիրը

Եգիպտոս մեկնելիս միշտ այս հարցը արդիական է։ Քանի որ նախորդ տարի մենք արդեն եղել էինք Շարմ էլ Շեյխում, ուստի այս տարի որոշեցինք այցելել Հուրգադա՝ մեր ու մեր ընթերցողների համար այդ հարցը պարզելու նպատակով։

Տուր դեպի Եգիպտոս 2019

Մեր գործընկերը

Շելբի Տուր

Այս անգամ մեր գործընկերն էր «Շելբի Տուր» տուրիստական ընկերությունը: Ընկերության աշխատակիցները մեծ համբերատարությամբ օրեր շարունակ պատասխանում էին մեր հարցերին՝ փորձելով  մեր կողմից առաջադրված նախապայմանների շրջանակներում գտնել լավագույն առաջարկները:

Հատուկ շնորհակալություն «Երևան Մոլ» մասնաճյուղի աշխատակից Զառային:

 

 

Պատմական տեղեկանք

XX դարի սկզբում Հուրգադան Կարմիր ծովի ափին մի փոքր գյուղ էր, որտեղ բնակվում էին բրիտանացի նավթափորներն ու տեղացի ձկնորսները։

Այնուհետև Եգիպտոսի Հանրապետության և Իսրայելի միջև Քեմփ-Դևիդյան համաձայնության ստորագրումից հետո այն սկսեց վերափոխվել ռազմական տարածքից հանգստյան վայր։Հուրգադա

Հուրգադան տեղակայված է 500 կմ Կահիրեից դեպի հարավ-արևելք։

Այն Եգիպտոսի Հանրապետության 27 մուհաֆազաներից մեկի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 86 791 մարդ (2006 թվականի տվյալներով)։

Կլիմա

Հուրգադայում, ինչպես ամբողջ Եգիպտոսում արևադարձային անապատային կլիմա է։ Ամռանը երբեք տեղումներ չեն նկատվում, իսկ ձմռանը տեղումների քանակը կազմում է 5 մմ։

Հուրգադ արմավենի

Հուրգադայի ամառը չափազանց շոգ է. օգոստոսի միջին ջերմաստիճանը կազմում է +31,8 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը +16,4 °С։ Լողային սեզոնը տևում է 8 ամիս։ Երկինքը միշտ անամպ է ամռանը և համարյա միշտ ձմռանը։ Այստեղ քամու հոսանքներն ավելի շատ են, ջրի ջերմաստիճանը ավելի ցածր։

Վիզա

Ի տարբերություն Շարմ էլ Շեյխի Հուրգադայի համար անհրաժեշտ է վիզա, որը ստանալու համար պետք վճարել հենցի տեղի օդանավակայանում, վճարի չափը՝  25 $:

Հյուրանոցներ

Քանի որ Հուրգադան ավելի հին կուրորտ է, առաջին գծում գտնվող հյուրանոցների մեծ մասի  կոնստրուկցիան, կահավորանքը  բավական հնաոճ են, իսկ նոր կառուցված հյուրանոցների մեծ մասը գտնվում են երկրորդ գծի վրա։

Մեր հյուրանոցը

Մեզ առաջարկել էին Tia Heights Makadi 5 աստղանի հյուրանոցը, որը եթե անկեղծ, ապա շատ հեռու է այդ կոչումից։ Աչքի ընկնող թերություններից են սպասարկումը, կահավորանքը, խոհանոցի միօրինակությունը։ Հյուրանոցային համար ընտրեք գլխավոր մասնաշենքում կամ դեպի լողափ ընկած հատավածում։

Հյուրանոցի առավելությններից են՝

Տպավորիչ մեծությամբ լողավազանը,

Tia Heights Makadi

Մաքուր ու հարմարավետ լողափը,

Հուրգադա լողափ

Շատ սուր զգացողություններ առաջացնող մեծ աքվապարկը,

Անիմացիոն խմբի ամենօրյա քրտնաջան ու կրեատիվ աշխատանքը

Colorfest

 

Թեյավճա՞ր,թե՞․․․

Իհարկե ողջ Եգիպտոսում թեյավճարն առաջին անհրաժեշտության գործոն է, եթե ոչ լավ, ապա գոնե բավարար սպասարկման «արժանանալու» համար, սակայն այս հյուրանոցում անձնակազմի մեծ մասն իր պարտականություները կատարելու համար թեյավճար ակնկալելու փոխարեն բացահայտ կանխավճար է «պահանջում»։ Հանգամանք, որը շատ տհաճ է։

Ակտիվ ժամանց

Ծովափնյա հանգիստը առանց ակտիվության կարող է շատ շուտ ձանձրալի դառնալ, ուստի անհրաժեշտ է օգտվել տեղի հնարավորություններից՝ այցելել պատմամշակութային վայրեր, օգտվել էքսկուրսիաներից և ժամանցային տարբեր առաջարկներից։

Մենք օգտվեցինք մի քանի առաջարկներից ՝

Բատիսկաֆ նավարկություն

Բատիսկաֆ

Սաֆարի կվադրոցիկլներով

Սաֆարի Հուրգադա

Այց Գրանդ Ակվարիում

գրանդ ակվարիոմ հուրգադա

Վինդսերֆինգ

Ես սիրահարվեցի այս մարզաձևին, դրանում ինձ շատ օգնեց մարզիչը՝ Համադան։

Վինդսերֆինգ

Բացի այն , որ Համադան իր գործի պրոֆեսիոնալն է, նաև շատ հումորով և հետաքրքիր զրուցակից է։ Եթե հայտնվեք Հուրգադայում և ցանկանաք վինդսերֆինգով զբաղվել, ապա ահա նրա whatsapp-ի համարը +201012773375։

Համադա

Օգտակար և կարևոր խորհուրդներ

 

  • Ունեցեք գրիչ՝ միգրացիոն քարտը լրացնելու համար և ոչ միայն։
  • Տաք հագուստ վերցրեք, դեպի Երևան թռիչքների մեծ մասը գիշերային ժամերին է, իսկ օդանավակայանում շատ ցուրտ է․ սա կատակ չէ, իսկապես։
  • Վիզայի համար լրացուցիչ գումար ունեցեք, ինչպես նախապես նշեցի բացի տուրփաթեթի արժեքից յուրաքանչյուր անձի հաշվարկով անհրաժեշտ կլինի 25$:
  • Քաղաքին մոտ հյուրանոց ընտրեք, նախ դա հնարավորություն կտա ավելի շատ շփվելու  տեղի մշակույթի ու մարդկաց հետ, ապա նաև զգալիորեն կնվազեցնի հնարավոր ծախսերը՝ տաքսիներ, էքսկուրսիաների գները ։
  • Մի՛  շտապեք տուրեր գնել հյուրանոցային գիդից․ նրանց առաջարկները կրկնակի թանկ են։ Խորուհրդ կտամ տուրերը պատվիրել օնլայն, գնել շուկաներից կամ լողափում հանդիպող վաճառքի գործակալներից․ հոգ մի՛ արեք, նրանք կգտնեն Ձեզ 😉 ։

Այնուամենայնիվ՝ Շարմ էլ Շե՞յխ, թե՞ Հուրգադա

Հարցին միանշանակ հնարավոր չէ պատասխանել, բազմաթիվ գործոններ կան, բայց մի բան հստակ է՝ կրկնակի ագամ նույն վայրը չարժե գնալ։ Եթե առաջին անգամ եք պատրաստվում մեկնել Եգիպտոս, ապա խորհուրդ կտամ ընտրել Շարմ էլ Շեյխը, այստեղ հյուրանոցներն ավելի հարմարավետ են, իսկ ակտիվ ժամանցի տարբերակներն ավելի առատ․ թող Ձեր առաջին եգիպտական տպավորություններն ավելի վառ լինեն 😉 ։

 

Մի քիչ քամոտ Հուրգադայից՝ Գոռ Կարապետյան