Առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաները կկարողանան հանգստանալ Քեֆիլյան հանգստյան գոտում

Քեֆիլյան հանգստի գոտի

Հաղպատում գործող Քեֆիլյան հանգստյան գոտու հիմնադիր պրն. Արմեն Քեֆիլյանը չմերժեց խնդրանքս։

Յուրաքանչյուր շաբաթ՝ երկուշաբթիից հինգշաբթի, առողջական ծանր խնդիրներ ունեցող մեկ երեխա ծնողի կամ խնամակալի հետ անվճար կհանգստանա հանգստյան գոտում՝ օգտվելով հյուրանոցային և ռեստորանային բարձրակարգ սպասարկումից։

Հարգելի ծնողներ, կարևոր ճշգրտում՝ թյուրըմբռնումից խուսափելու համար. քանի որ հանգստյան գոտին Հաղպատում է, խոսն Ալավերդի խոշորացված համայնքի կազմում գտնվող 7 բնակավայրերի երեխաների մասին է (ինչպես, օրինակ՝ Օձունի հյուրատների սեփականատերերի հետ պայմանավորվածությունն Օձուն խոշորացված համայնքի 8 բնակավայրերի երեխաներին է վերաբերում)։

Ալավերդի խոշորացված համայնքի առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների ցանկը կհստակեցնեմ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենության հետ։ Եթե համայնքում կան երեխաներ, ովքեր հաշվառված չեն ԲԿ-ում, տվյալներն ինձ ուղարկեք։

Պրն. Քեֆիլյան, շնորհակալ եմ։

Արեն Մկրտչյան 

Նմանատիպ գրառումներ