Գորիսի մասին. Սարերում Թաքնված Քաղաքը

Գորիսի մասին. Սարերում Թաքնված Քաղաքը

Գեղատեսիլ սարերի մեջ կա մի քաղաք, որը հրապուրում է իր պարզությամբ, զարմանահրաշ հարմարավետությամբ և ներքին հանդարտությամբ: Այն գտնվում է Վարարկ գետի մոտ: Եվ այդ քաղաքի անունը Գորիս է:

Թվում է ՝ քաղաքը թաքնվել է սարերի արանքում, միգուցե հենց այդ պատճառով էլ սարերը կոչվում են Քարե անտառներ: Գորիս քաղաքի տեղանքը թելադրում է իր կլիման՝ փափուկ, և միևնույն ժամանակ խոնավ:

Բնության հողմահարման շնորհիվ քարե պահապանները ընդունել են հանդիսավոր և արտասավոր տեսք: Նրանք բոլորին դիմավորում են իրենց վեհությամբ և պատմում են այս վայրերում օդում սավառնող պատմությունների մասին:

Գորիսի յուրահատուկ տները կառուցված են քարե սալերի հիմքերի վրա, և առաջին անգամ այս տեսարանին ակնանատես լինող մարդկանց վրա այն մեծ տպավորություն է թողնում:

Քարե անտառ

Առանձնահատուկ դիտահարթակը հնարավորություն է տալիս տեսնել Քարե անտառը, որը առաջացել է անդադար փչող քամիների հետևանքով: Ո՞վ կարող է մտածել, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից 231 կմ հեռավորության վրա կարող է գտնվել բնության մի այսպիսի հրաշք…

4 ժամվա ընթացքում դուք կարող եք հաղթահարել մի ճանապարհ, որը Ձեզ կտանի այնպիսի աշխարհ, ուր թագավորում են տիեզերական խաղաղությունը և բնության առեղծվածները:

Տաթևի վանք

Գորիս քաղաքից հարավ ընկած է Տաթևի վանքը, որը Ձեզ կզարամացնի իր հոյակապ տեսքով: Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետության հիանալի գլուխգործոց է: Հնում այն հայտնի էր որպես Հայաստանի ինտելեկտուալ կենտրոն: Գորիսից Տաթև տանող ճանապարհը նման է մի հեքիաթի՝ երկնքից երկիր նետված: Ճանապարհը տանում է անհայտություն, որի պատճով դու քեզ զգում ես անիրական աշխարհում, և այդ աշխարհը տալիս է եռանդ ու դրական զգացումներ:

Խնձորեսկ

Գորիսից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկ գյուղը: Այն իրենից ներկայացնում է քարանձավային կացարանների համույթ: Գյուղը կենդանի ազգագրություն է ու պատմում է այն մասին,թե ինչպես են քարանձավները ծառայել կացարաններ, իսկ հետո վերափոխվել և կազմել լայնարձակ բնակավայրեր:

Ակսել Բակունցի տուն-թանգարան

Քաղաքը հայտնի է հայ ականավոր գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանով: Ակսել Բակունցը ունեցել է բարդ կյանք, և չնայած դրան իր ստեղծագործություններում կարողացել է ընթերցողին հասցնել սեր կյանքի հանդեպ, հայրենի բնության հանդեպ, որտեղ ծնվել ու մեծացել է:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճար

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճարը Գորիսի գեղատեսիլ վայրերից է, և մի վայր է, որտեղ հանգրվանում է Սյունյաց թեմի առաջնորդարանը:

Տաճարը կառուցված է գորշ տուֆից, աչքի է ընկնում կանոնավոր նախշազարդերով, առանձնանալով ազգային գրաֆիկական պատկերներով: Լուրթ երկնակամարի տակ տաճարը հաղորդում է տիեզերքի հանդեպ հավատքի և ներրդաշնակության զգացում:

Սև լիճը

Կարագել/ Սև/ լիճը առաջացել է հանգած հրաբուխի խառնարանի տեղում: Զարմանահրաշ վայրը այժմ գրավում է բնական գեղեցկության բոլոր սիրահարներին: 1987թ այստեղ կառուցել են Սև լճի արգելանոցը:

Լիճը ունի 1950 մ լայնություն: Հալված ջրերը, ինչպես նաև անձրևային ջրերը, մասնակի աղբյուրի ջրերը ապահովում են ջրերի ներհոսք դեպի Սև լիճ:

Սիսավան եկեղեցի

Այստեղի գեղատեսիլ վայրերից է Սիսավան եկեղեցին: Այն հիմնադրվել է մ.թ.7 դարում: Այն Հայաստանի տարածքում ամենահին եկեղեցական վանքերից է, որտեղ պահպանվել են հնամենի գրություններ: Միշտ ցանկալի է գտնվել բնության գրկում, որ այսպիսի գեղեցկություն կա:

Քարահունջ, Զորաց Քարեր

Զբոսաշրջիկների համար հավանաբար Քարահունջը ամենահայտնի վայրն է: Մինչև այժմ էլ Զորաց Քարերի առեղծվածը մնում է անհայտ: Քարահունջը ճիշտ ապացույց է այն բանի, որ վաղեմի ժամանակներում այստեղ բնակեցված մարդիկ տիրապետում էին աստղագիտության զարմանալի գիտելիքների: Նրանց կողմից քարերի վրա արված նախշերը հանդիսանում են գեղեցիկ և վառ ապացույց այն բանի, որ տեղաբնակները գիտելիքների բարձր մակարդակ ունեին:

“Զանգեր” և “Միռա” հյուրանոցներ

“Զանգեր” և “Միռա” հյուրանոցները մատուցում են որակյալ ծառայություններ և հնարավորություն են տալիս զգալ հայկական ավանդույթները: Մի խոսքով Գորիսն այնպիսինն է, ինչպիսին Դուք այն կբացահայտեք: Գլխավորը՝ Ձեր մտքում կմնան վառ հիշողություններ…

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն