Հումորի մայրաքաղաք Գյումրին

Հումորի մայրաքաղաք Գյումրին

 

Գյումրի քաղաքը Հայաստանի հյուսիսում է: Այն Շիրակի մարզի վարչական կենտրոնն է:

Քաղաքը պահպանել է անցյալի արձագանքները, որոնք սահուն ձևով վերաճել են ժամանակակից քաղաքի ներկա մթնոլորտի հետ:

Գյումրի քաղաք
Գյումրին՝ վերևից

Քաղաքի կենտրոնական հրապարակը միաձուլում է և՛ հինը և՛ նորը: Լռությունը և ունայնությունը կողք կողքի ընկերակցում են: Այպես է ապրում քաղաքի կենտրոնը:

Քաղաքի կենտրոնական պուրակը բնակիչների սիրած վայրն է: Ձմռանը այստեղ շատ հարմարավետ է և միշտ կարելի է մեկ գավաթ սուրճի շուրջ զրույցի բռնվել, իսկ ամռանը ազատ է և անկաշկանդ: Բոլորն էլ կարող են ինչ-որ բանով զբաղվել: Միայն թե ցանկություն լինի…

Գյումրիի սև ամրոցը
Գյումրիի սև ամրոցը

Եվ ահա Գյումրիի Սև ամրոցը, որը իրենից ներկայացնում է ցիլինդր հիշեցնող ինչ-որ մի բան: Ամրոցը քիչ պատերազմներ չի տեսել և նույնիսկ ծառայել է հրետանային պահեստ այդ տարիներին գործող ռուսական բանակի համար: Այն կառուցել են 1837 թվականին:

Գրականության և արվեստի սիրահարներն անպայման պետք է այցելեն Հովհաննես Շիրազի տուն-թանգարան: Բանաստեղծը ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այսպես էր այն ժամանակ կոչվում Գյումրին)՝ առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին: Թանգարանում հավաքված են բանաստեղծի շատ լուսանկարներ, անձնական իրեր և այն ամենը, ինչը պատմում է նրա ստեղծագործությունների և կյանքի դժվարին ճանապարհի մասին:

Իսկ հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանը հիշեցնում է ոչ միայն սովետական ժամանակաշրջանի և հանրահայտ ՙՄիմինո՚ ֆիլմի մասին, այլև մի հրաշալի հայի մասին, ով ամբողջ կյանքը հավատարիմ էր իրեն և հարազատ հայրենիքին:

Գյումրիում դուք կտեսնեք յուրահատուկ հայկական տաճարներ՝ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Փրկչի, Սուրբ Հակոբի: Կրոնական կառույցները վերապրել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, բայց պահպանել են իրենց ճշգրիտ նախնական տեսքը:

Յոթ Վերք, Գյումրի
Սուրբ Յոթ Վերք, Գյումրի

Քաղաքի յուրահատուկ վայի է Պատվի բլուրը: Այս վայում են թաղված Ցարական Ռուսաստանի սպաները, ովքեր զոհվել էին ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Համալիրը ապրել է դժվար ժամանակներ, բայց հաջողվել է վերակառուցել 2010 թվականին: Նաև վերանորոգվել է Միքայել Հրեշտակապետի զանգակատունը: Երբ շրջում ես փողոցներում, դժվար է պատկերացնել, որ առաջին կացարանները կառուցվել են այստեղ բրոնզե դարում: Իսկ այն վայրը, որտեղ վեր է խոյանում Գյումրին, առաջ կոչվում էը Կումայրի:

Ռուսական եկեղեցի Գյումրիում
Ռուսական եկեղեցի Գյումրիում

8-րդ դարի հեղինակ Ղևոնդը գրել է այս քաղաքի ապստամբության մասին, որը արաբների դեմ բարձրացրել էին տեղի բնակիչները: Այնուհետև պարսիկները գրավեցին քաղաքը:

19-րդ դարի սկզբին, երբ ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, քաղաքը անցավ Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ :1924 թվականին, երբ արդեն սովետական իշխանությունը հաստատվել էր այս վայրերում, քաղաքը կրկին փոխեց իր անունը և կոչվեց Լենինական: Միայն, երբ 1991 թվականին Հայաստանը անկախություն ձեռք բերեց, քաղաքը ստացավ իր վերջնական անվանումը, որը պահպանվել է մինչև օրս՝ Գյումրի: Քաղաքը գոյատևել է մի ամբողջ ժամանակաշրջան, քայլել է ժամանակի հետ առաջ, կառուցվել է, պայքարել է բնության արհավիրքների դեմ, վերապրել է և աճել է…

Գյումրին այսօր. Աբոցյան փողոց

 

Այսօրվա Գյումրին Հայաստանի պատմության մեջ նոր ուղենիշ է: Այն նաև համարվում է հումորի մայրաքաղաք:

Ասյտեղ անցկացվում են հայտնի փառատոններ,այնպիսին ինչպիսինն է ՙՀարթակ՚ փառատոնը: Իսկ 2012 թվականին կայացվել է որոշում, ըստ որի Գյումրի քաղաքը դարձել է ԱՊՀ մշակութային քաղաքներից մեկը:

Այս կարգի առաջին փառատոնը անցկացվել է 2013 թվականին:

Հարսանեկան արարողություն Գյումրիում
Հարսանեկան արարողություն Գյումրիում

Գյումրի քաղաքի տեսարժան վայրերը անվերջանալի են: Բայց ահա դրանցից մեկը յուրահատուկ տեղ է զբաղեցնում քաղաքի կյանքում:Դա Ալեքսանդրապոլի գարեջրի գործարանն է: Այստեղ շատ բան կա տեսնելու և հետո հիշելու…

Մի խոսքով Գյումրին ապրում է և շնչում ժամանակին համահունչ:

Քաղաքի նրբանցքները շշնջում են իրենց պատմությունը, իսկ մարդիկ՝ իրենց պատմությունը: Եվ ամեն մի պատմություն մի ամբողջ անգին պատմվածք է հսկայական կյանքի մեջ…

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն