Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր

Տուրիզմը մարդկանց ժամանակավոր տեղաշարժն է դեպի այլ երկիր` հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։ Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիստական նշանակության  օբյեկտներով, որոնք հնարավորություն են տալիս համայնքներում զարգացնել և կիրառել տուրիզմի շատ տարատեսակներ (գյուղական տուրիզմ, Էկոտուրիզմ, լեռնային տուրիզմ, ագրոտուրիզմ, առողջարանային տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ և այլն):

Հայաստանի պատմամշակութային մեծ ժառանգությունն ու ավանդույթները խթանում են դեպի Հայաստան զբոսաշրջիկիների այցին: Այժմ օտարերկյա զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաև հայկական գյուղական կոլորիտը՝ հայ գյուղացու կենցաղը, ապրելակերպն ու ավանդույթները: Մեր երկիրն ունենալով բնական հարուստ ռեսուրսներ`աշխարհագրական բարենպաստ դիրք, գեղեցիկ լեռնաշխարհ, առատ բուսականություն, հարուստ ավանդական խոհանոց, հյուրընկալ մարդկային գործոն, ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմի զարգացման համար:

Գյուղական տուրիզմը հանգիստն է գյուղական վայրում: Հանգստի այս ձևը զբոսաշրջիկներին, և հատկապես քաղաքաբնակներին,  թույլ է տալիս  գիտելիքներ ձեռք բերել գյուղական տնտեսության  վարման վերաբերյալ, ծանոթանալ գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակել բնական, թարմ և առողջարար սննդամթերք: Գյուղական տուրիզմը անմիջականորեն նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ հանգեցնում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը:

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Հայաստանում

Գերմանիայի Բնության Պահպանության Հայաստանյան Մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան համատեղ իրականացնում են փոքր դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանի համայնքներում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը:

Ի՞նչ է նախատեսում ծրագիրը.

1.Վեբ-հարթակի ստեղծում՝ ոլորտը ներկայացնելու համար

greentourism.am

urgo.am

Վեբ-կայքը ներկայացնելու է բացառապես հայկական գյուղական տուրիզմի տարրերը՝ և՛ ներքին, և՛ արտաքին շուկայի համար:

Այն ընձեռնելու է հնարավորություններ.

  1. Ներկայացնելու Հայաստանում գործող բոլոր հյուրատները, տալու ամրագրման և գնահատման հնարավորություն:
  2. Ներկայացնելու Հայաստանում առկա արահետները՝ հնարավոր բոլոր մանրամասն տեղեկատվությամբ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվությամբ,
  3. Բոլոր գյուղական միջոցառումները՝ տոները, փառատոները գյուղական համայնքներում իրականացվող այլ ակտիվ միջոցառումները մեկ վայրում ներկայացնելու համար:
  4.  Կայքը նաև կտա հնարավորություն ներկայացնել, գնահատել տեղական զբոսավարներին:
  5. Ներգնա տուրիստական կազմակերպությունները ևս ներառված են լինելու կայքում:

2.Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմը խթանող նախաձեռնություններին:

Ծրագիրը նախատեսում է փոքր և միջին դրամաշնորհներ՝

  • Փոքր նախաձեռնություններին կտրվի դրամաշնորհ մինչև 800 հազար դրամ,
  • Միջին նախաձեռնություններին կտրվի դրամաշնորհ մինչև 2մլն 500հազար դրամ արժողությամբ:

Մրցույթին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր անձինք, Հայաստանի բոլոր համայնքներից:

Նախաձեռնոթյունները պետք է`

  • ուղղված լինեն գյուղական տուրիզմի զարգացմանը և իրականացվեն Հայաստանի որևէ համայնքում, գյուղում
  • լինեն աշխատունակ, ունենան շարունակական բնույթ,
  • ունենան անձնական ներդրում՝ դրամաշնորհի առնվազն 10%-ի չափով,
  • գործողությունների իրականացման ժամանակահատվածը ներառեն 2019թ.-ի ապրիլից մինչև օգոստոս ամիսների միջակայքում:

 Դրամաշնորհին դիմելու համար.

1. Ներբեռնեք Դիմում հայտը,

2. Լրացված հայտը անհրաժեշտ փաստաթղթերի հետ (փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ դիմում-հայտում) ուղարկեք info@greentourism.am էլ. հասցեին:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետ՝ 28.02.2019, (դիմել մինչև 12:00 (GMT+4),  վերջնաժամկետից ուշ ուղղարկված դիմումները չեն մասնակցի մրցույթին):

3.Հանդիպումներ, խորհրդատվություններ տարբեր համայնքներում, միջազգային փորձի ներկայացում:

Կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ ոլորտի մասնագետների կողմից: Հանդիպումների  մասին մանրամասն տեղեկատվություններ կհրապարակվեն acba-federation.am և nabu.am կայքերում:

Հանդիպումները կունենան տեղեկատվական և կրթական բնույթ. կներկայացվեն առավել հաջող աշխատելու հնարավորությունները, միջազգային փորձը, նաև դրամաշնորհին դիմելու ընթացակարգը, չափորոշիչները:

4.Կկազմակերպվի գյուղական տուրիզմի փառատոն, որը կամփոփի ծրագիրը:

Փառատոնի մասին ավելի մանրամասն ևս կարող եք ծանոթանալ հետևելով acba-federation.am և nabu.am կայքերին:

Գործունեություն՝ հօգուտ մարդու և բնության:

Աղբյուրը՝ Nabu.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն