GO UP
Image Alt

Toptrip.info

Շատ հաճախ եմ ճամփորդում վերջերս. Մայիս Մարգարյան

Շատ հաճախ եմ ճամփորդում վերջերս, կարելի է ասել, ճամփորդելով էլ ապրում եմ։

Դրա համար սովորել եմ վայելել ընթացքը, ճանապարհը։ Դա չեմ դիտարկում ժամանակի կորուստ, վայելում եմ ամեն պահը՝ մեքենա վարելը, կողակցիս հետ զրուցելը, դադարները, ծառի տակ #ՀացՊանիր անելը, օնլայն աշխատելը, արկածներ որսալը, ճանապարհի մարդկանց կոմպլիմենտ անելը (չէ՞ որ ընդամենը մեկ բառը մարդու օրը կարող է գունավորել) և այլն։

Ով չսովորեց վայելել ընթացքը նա զգալի ժամանակ է կորցնելու ճանապարհի վրա ու մեծամասամբ էլ ճամփորդելու է Երևանից 100 կմ հեռավորության վրա, այնինչ ամենահետաքրքիրը 100 կմ-ից անդին է։

Մայիս Մարգարյան