Հանդիպում Լեռնանիստ գյուղում

Փետրվարի 23-ին, ԼԵՌՆԱՆԻՍՏ գյուղում, բոլոր դահուկորդներով ու բորդերներով, միասին կառուցելու ենք փոքրիկ SKI JUMP PARK(ցատկելու համար փոքրիկ տռամպլիններ)։

Դա հենց այն է, ինչի համար շատերս գնում ենք Վրաստան ու ինչի կարիքը իսկապես ունենք Հայաստանում։ Մեզանից շատերը փորձել են նույն բանն անել ուրիշ տեղերում, բայց չեն ստացել ադմինիստրացիայի թույլտվությունը ու սարքածներն էլ քանդել են։ Կառուցելու ընթացքում կփորձարկենք մեր դահուկներով ցատկերի ու թռիչքների հնարավորությունները, կօգնենք ու խորհուրդներ կտանք միմյանց։
Լեռնանիստ գյուղում գյուղի համայնքապետարանը մեզ կտա տրակտոր, կլինեն էլի օգնականներ։ Այս օրը Լեռնանիստի փոքրիկ ճոպանուղին կառուցողների ու փորձարկողների համար կլինի անվճար։

Տեղում կա նաև սրճարան՝ տաք թեյի, սուրճի և քաղցրավենիքի հնարավորությամբ։ Կարող եք գալ նաև ընտանիքներով, որովհետև կողքից կա նաև բուբլիկ-կամեռներով սահելու հնարավորություն, որն ամբողջ օրվա համար արժի 2000 դրամ։ Դա ուղղակի երազանքի իրականացում է ձեր երեխաների համար։
Կարճ ասած հանդիպում ենք փետրվարի 23-ի առավոտյան ժամը 10:00-ին, Լեռնանիստ գյուղում՝ Սևանի մայրուղուց Ծաղկաձոր թեքվող կամուրջ չհասած դեպի աջ։ Կայֆ է լինելու։

Մանրամասն տեղեկությունների համար` Լեռնանիստ

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն