Մեր ընտանեկան հանգիստը Եգիպտոսում (2018)

Egypt-2018

Ի՞նչ է պետք Եգիպտոս մեկնելու համար։ Այս հարցին կպատասխանեմ քիչ ավելի ուշ։

Մատչելի հանգիստ Եգիպտոսում

Հայերիս համար բյուջետային ճամփորդության ամենահարմար տարբերակը թերևս Եգիպտոսն է, եթե իհարկե արդեն հոգնել եք Վրաստանից։

Մենք այս տարի որոշեցինք մեկնել Եգիպտոս։ Որոնումները սկսեցինք դեռ մայիս ամսից։ Բազմաթիվ առաջարկներ ստացանք՝ մեկը մյուսից զարմանալիորեն մատչելի ու առաջին հայացքից գրավիչ։

ararattourԲայց պետք չէր շտապել, բազմաթիվ հարցումների ու համեմատությունների արդյունքում կանգ առանք Արարատ Տուր տուրիստական գործակալության առաջարկի վրա։

Այս ընկերության բարեհամբյուր և ընկերական սպասարկումը մեզ շատ գոհացրեց։ Մեծ համբերատարությամբ և հոգատարությամբ շաբաթներ շարունակ օգնեցին մեր կողմից սահմանված բյուջեի շրջանակներում ընտրել լավագույն հյուրանոցը։

Եգիպտոս տուրեր 2018 (Տեղեկացված ես՝ զինված ես)

Եգիպտոսի մասին բազմաթիվ միֆեր և իրականություններ կան, որոնք հաշվի է պետք առնել, և չափազանց կարևոր է վստահելի աղբյուրից տեղեկատվություն ստանալը։ Ուստի պետք չէ շտապել այս հարցում և գլխավոր գործոնը չպետք է լինի միայն գինը։

Արարատ Տուրի աշխատակիցների օգնությամբ ընտրությունը կանգ առավ Նուբիան Այլանդ կոչվող հյուրանոցային համալիրի վրա, բայց այդ մասին մի փոքր ուշ։

Goooo!

Վերջ արձակուրդները ձևակերպված էին, ճամպրուկները` պատրաստ։

Ահա այսպիսին էինք օդանավակայնում մեկնելուց առաջ։

zvartnots

2 ժամ 40 րոպե տևողությամբ թռիչքից հետո արդեն Շարմ Էլ Շեյխի օդանավակայնում էինք։

☛ ԳՐԻՉ։aeroport

Ահա այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է պետք Եգիպտոս մեկնելուց առաջ։

Օդանավակայանում, երբ ընդունող գործակալության ուղեկցորդը դիմավորում և ուղորդում է գրանցումների բաժին, օդանավակայանի աշխատակիցը տեղեկացնում է, որ միգրացիոն քարտ լրացնելու համար անհրաժեշտ է վճարել 5 կամ 10 դոլար, երբ որոշում ես ինքդ լրացնել և գրիչ ես խնդրում, ապա դա ևս 5 դոլար արժե, որոշ դեպքերում նաև 10 դոլար։

Ուստի միշտ ձեզ մոտ ունեցեք 100 դրամանոց գրիչ  🙂 :

 

 

Նուբիան Այլանդ հյուրանոց

 

Նուբիան Այլանդ՝ գեղեցիկ հյուրանոց, լայն ու կանչող լողավազաններով, մի քանի ռեստորաններով ու բարերով։

nubian-island

Լավ սպասրկում, լավ խոհանոց, լավ ժամանացային ծրագրեր՝ ի հեճուկս մեր լսած բազմաթիվ դժգոհությունների այլ հուրանոցների վերաբերյալ։

entertainment

Շատ մտերմիկ և բարեհամբույր մատուցողներ և բարմեններ։

barman

Համեղ և հաճախ ծանոթ և բնականաբար բազմաթիվ անծանոթ ուտեստներ։

Վճարովի  և անվճար տուրեր

Ունեինք 10 օր և անհրաժեշտ էր հնարավորինս հագեցած և հետաքրքիր կազմակերպել մեր հանգիստը։ Այդ նպատակով օգտվեցինք, ինչպես  անվճար, այնպես էլ վճարովի տուրերից։

Ամեն ինչ հերթով։

Առաջինը անվճար տուրն առաջարկեց հյուրանոցը՝ տուր դեպի քաղաք։ Եթե անկեղծ տուրի հիմական իմաստ գնումների դրդելն է ։

Այցելեցինք գեղեցիկ Ղպտական եկեղեցի։

church-in-egypt

Այստեղ մի խանդավառ երիտասարդ ներկայացրեց քրիստոնեության բրիֆ պատմությունը եգիպտական շեշտադրումներով։

church

Այնուհետև այց մոտակա մեծ մզկիթ։

mosque

Եվ անվերջ թվացող գնումներ։ Այստեղ ամուր նյարդեր և կուռ դիմադրություն է պետք ցույց տալ, եթե հակված չեք որևէ գնում կատարել։

Հաջորդ տուրը դեպի առևտրա-ժամանցային թաղամաս Սոխոն էր։ Որտեղ ևս դիմադրելու ու սակարկելու շատ ուժեղ հատկություններ են պետք։

sokho-egypt

Հյուրանոցը ևս փորձում էր հագեցած ժամանց կազմակերպել, մանկական շոուծրագրեր, պարահանդեսներ, մրցույթներ և այլն։

ent.

Վճարովի տուրերից մասնակցեցինք նավարկության, որում ներառված էր նաև դայվինգը, ինչն անմոռանալի զգացողություններ է առաջացնում։ Արժեքը 35 դոլար մեկ անձի համար։

diving-in-red-sea

Հաջորդը սաֆարին էր՝ էքստրիմ տուր բագիով, հանդիպում և թեյախմություն բիդուինների հետ և պտույտ ուղտով։

with-biduins Ուղտով պտույտն անկեղծ ասած ավելի էքստրեմալ էր, քան բագիով անապատի ավազի վրա մանևրելը։ Սաֆարիի արժեքը 15 դոլար մեկ անձի համար։

Մի քանի օր դադարից հետո որոշեցինք ևս մի էքստրեմալ բան փորձել․ ընտրությունը կանգ առավ պարասայլինգի վրա՝ թռիչք ծովի վրայով  թռչնի բարձությունից։

parasailini-in-egypt

Դա իսկապես պետք է փորձել։ Ակամա հիշում ես «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը։ Արժեքը 20 դոլար երկու անձի համար։

Օրերը շատ հագեցած էին ծով-լողավազան-աքվապարկ-ծով-ժամանցային ծրագրեր։

Կարմիր ծովի հմայքն այլ է։

beach

Հաճախ քեզ թվում է հերթական հաղորդումն ես դիտում ծովային էկզոտիկ աշխարհի մասին՝ գույնզգույն մեծ ու փոքր ձկներ, կորալներ։

red-sea

 

Եգիպացիները շատ բարեհաբույր են, շատ շատ, որոշ դեպքերում նույնիսկ՝ չափազանց։

Մի հետաքրքրիր միտում կա, որը ես անվանում եմ «Անապատային մարքեթինգ»․ վաճառակաները, իսկ նրանք շատ  են և ամեն ուր, իրենց իրական անունների փոխարեն ներկայանում են ռուսական անուններով՝ Պուշկին, Վովա, Միշա։

Մենք նույնիսկ հանդիպեցինք Սերգեյ անունով մի ուղտի 🙂 :

camel

 

Վերջում մի քանի օգտակար խորհուրդ Եգիպտոս մեկնելուց առաջ

 

Ինտերնետը Եգիպտոսում

Եգիպտոսում ինտերնետ հասանելության խնդիր կա։ Հյուրանոցներն առաջարկում են գումարի դիմաց բավական թույլ կապ, որ կարժենա մոտ 50 դոլար տաս օրվա համար։

Կամ պետք է օգտվեք ձեր օպերատորի ռոմինգային ծառայությունից։

Ավելի խելամիտ տարբերակ է տեղական քարտ գտնելը։

Մենք հենց այդպես էլ վարվեցնք․ հենց օդանավակայանում  գնեցինք Օրանժի սիմ քարտ՝ 10 դոլոր արժողությամբ, 7 ԳԲ իտերնետով, որը մեզ ամբողջովին բավարարեց արձակուրդի ընթացքում։

 Որտեղի՞ց գնումներ կատարել

Գնումների համար շատ այս ու այն կողմ պետք չէ գնալ, հենց հյուրանոցի ներսում կամ տարածքում կան փոքրիկ սրահներ, որտեղից կարելի է գնել ծովային համազգեստ և պարագաներ, ամառային հագուստ, օծանելիքներ, խաղալիքներ և այլն։

Մեծ է ընտրությունը նաև հանգստյան գոտիների մոտակայքում գործող շուկաներում, որտեղ սովորաբար ամեն բան, եթե ոչ կրկնակի, ապա 30 % ավելի մատչելի է, բայց պետք է զգոն լինել և չխաբվել։

 Որտեղի՞ց տուրեր գնել։

Վայրեջքի պահից մինչև վերադարձի օրը դուք տուրերի առաջարկների պակաս չեք ունենա։

Ընդունող գործակալությունն իր տուրերն է առաջարկում և զգուշացնում այլ առաջարկների վտանգավորության մասին։

Ծովափում վաճառքի մենեջերներն, որոնց ես անվանում եմ «Ուոլսթրիթի գայլեր» իրենց առաջարկներն են անում և վստահեցնում, որ հյուրանոցի առաջարկներն  անհարկի թանկ են։

Համալիրի տարածքից դուրս գտնվող ծառայությունները շատ ավելի մատչելի տուրեր են առաջարկում՝ վստահեցնելով, որ իրենց գներն ամենաիրականն են և պետք չէ անիմաստ գումարներ վատնել՝ նախորդ երկու տարբերակներից օգտվելով։

 Մի բան, որ անընդհատ պետք անել Եգիպտոսում

Սակարկել, սակարկել, սակարկել․․․

Օրինակ լողափին առաջարկվող 40 դոլար արժողությամբ տուրը հյուրանոցի տարածքից դուրս գնեցինք 20 դոլարով՝ երկու անձի համար (Պարասայլինգ)։

Գո՞հ ենք արդյոք մեր ուղևորությունից

Այո։ Մեր ընտանեկան հանգիստն իսկապես ստացվեց․ այն հագեցած էր վառ ու տպավորիչ պահերով, հետաքրքիր ծանոթություններով ու զգացողություններով։

Ահա այսպիսին ենք վերադարձից առաջ։

family-holidays

Շնորհակալության խոսք

Շնորհակալություն Արարատ Տուրին մեր հանգիստը կազմակերպելու, ողջ ընթացքում մեզ հետ կապի մեջ լինելու և հոգատար վերաբերմունքի համար։

ararattour.com-staff

Մենք դեռ կվերադառնանք Եգիպտոս։

 

 Միքիչ թխացած՝ Գոռ Կարապետյան

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն