GO UP
Image Alt

Toptrip.info

Լավագույն դիզայներական լուծումները հարսանեկան տորթերի համար

Հարսանեկան տոնակատարությունը ամենակարևոր և ուրախալի իրադարձություններից է, որին բոլորը պատրաստվում են մեծ խանդավառությամբ՝ մանրամասնորեն պլանավորելով միջոցառման բոլոր մանրամասները:

Ինչ խոսք, հարսանեկան արարողության կարևոր մաս է համարվում հարսանեկան հոյակապ տորթը։ Հարսանեկան տոնական տորթերը որպես կանոն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ, շքեղությամբ: Այդ տորթերը յուրահատուկ են, տարբերվող և իրենց տեսքով անմիջապես գրավում են հարսանեկան արարողությանը մասնակից յուրաքանչյուրի ուշադրությունը:

Որպես կանոն հարսանեկան տորթերը լինում են բազմահարկ՝ հագեցած ինքնատիպ դիզայներական լուծումներով: Հարսանեկան տորթի դիզայն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ վերջինս պետք է համաշունչ լինի հարսանեկան ընդհանուր դիզայնի ոճին: Ստորև առանձնացրել ենք հարսանեկան տորթերի լավագույն դիզայներական լուծումները:

wedding cake

Ծաղիկներ

Հարսանեկան տորթերը հատկապես նրբագեղ տեսք են ստանում ծաղիկների շնորհիվ: Սպիտակ, կաթնագույն և վարդագույնի բաց երանգներով մանր ու խոշոր ծաղիկների բույլերն ստեղծում են աշխույժ ու հաճելի մթնոլորտ: Հարսանեկան սրահի զարդարանքին համապատասխանեցվելով՝ տոթերը զարդարող ծաղիկները կարող են լինել նաև ավելի մուգ գույների՝ կարմիր, մուգ մանուշակագույն և այլ: Սովորաբար տորթերը զարդարող ծաղիկներն ուտելի են և պատրաստված են լինում մարցիպանից կամ կարամելից, հաճախ հանդիպում են նաև արհեստական ծաղիկներ:

Հուլունքներ

Տոնական տորթերի դիզայնի գեղեցիկ լուծում են հուլունքները: Սպիտակ, բաց կապույտ, կաթնագույն, արծաթափայլ կամ ոսկեփայլ հուլունքներն արքայական պերճաշուք մթնոլորտ են ստեղծում իրենց շուրջը: Այսպիսի մթնոլորտում յուրաքանչյուրն իրեն զգում է արքայադուստր կամ արքայազն:

Թիթեռներ, ժապավեններ, զարդանախշեր

Տորթերի դիզայներների երևակայությունն անսահման է: Հատկապես հարսանեկան տորթերի դիզայնում նրանք օգտագործում են ամենաբազմազան դետալներ՝ ստեղծելով արվեստի իսկական գլուխգործոցներ: Թիթեռներով, ժապավեններով ու ամենատարբեր զարդանախշերով տորթերը Վերածննդի դարաշրջանի արվեստի գործեր են հիշեցնում:

Քանդակներ, կոթողներ

Հարսանեկան տորթերի թերևս ամենաօրիգինալ և ամենաթանկ լուծումներից է: Հրեշտակներ, կառքեր, ձիեր, ամենատարբեր քանդակներ և նույնիսկ տաճարներ՝ տորթերի վրա: Քաղցրավենիքի տարբեր տեսակներից պատրաստված այս կոթողներն այնքան անթերի են ու գեղեցիկ, որ շատ հաճախ պարզապես ափսոս է դրանք ուտելը:

Դիզայներական լուծումներից բացի, հարսանեկան տորթերի յուրօրինակ շքեղությունը նաև համի մեջ է: Անկախ դիզայնից՝ կարելի է պատվիրել տորթ ցանկացած միջուկով: Թե՛ դիզայնի ու թե՛ միջուկի ընտրության հարցում մեծ դեր են խաղում հարսի ու փեսայի նախասիրությունները և, իհարկե, ընտանեկան բյուջեն: Եթե դուք առաջիկայում հարսանեկան արարողություն եք պլանավորում, ապա կարող եք գնել տորթեր Երևանում՝ այցելելով տորթերի մասնագիտացված խանութ-սրահներ և պատվերի համար ներկայացնելով ձեր նախընտրությունները: Բացի դրանից, մեր ժամանակներում բավական հեշտությամ կարելի է պատվիրել տոնական տորթեր օնլայն խանութ կայքերից՝ խնայելով նաև տոնական օրերին հատկապես շատ թանկ ժամանակը: Օնլայն խանութներում ներկայացվում են ոչ միայն տորթի դիզայնը, այլև չափսերը, քաշը, հարկերի քանակը, միջուկները, գինը, քանի հոգու համար է նախատեսված և այլ մանրամասն տեղեկություններ: