
Հայ-շվեյցարական համաժողով` ի նպաստ Գյուղական տուրիզմի զարգացման
2018թ. Հոկտեմբերի 19-ից 24-ը Միասին հիմնադրամի հրավերով Շվեյցարիայից Հայաստան է ժամանելու փորձագետների խումբ, որի կազմում են Ժնևի Գրան Սաքոնե համայնքի ղեկավարը, Ժնևի Մակ-ի Աշխատանքի Միջազգային Ծառայության Ձեռնարկատիրություն դեպարտամենտի ներկայացուցիչը, Տուրիզմ Ֆոր Հելպ Ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը, Կանաչ աշխատանք և կայուն զարգացում կազմակերպության ղեկավարը և այլոք:
Նրանց այցի հիմնական նպատակը հայ համայնքներում մասնակցային գործելաոճի ուժեղացումն է ի նպաստ ինտեգրված գյուղական տուրիզմի զարգացմանը:
Հոկտեմբերի 19-ից 22-ը շվեյցարական պատվիրակությունը, որին կմիանան նաև խնդրով շահագրգռված հայ գործընկերներ կանցնեն մի քանի մարզերով (Պռոշյան, Ոսկեվազ, Դիլիջան, Հաղարծին, Կալավան, Դրախտիկ…) տեղում ծանոթանալու և տեղի ներուժի հետ քննարկումներ անելու համար:
Այդ աշխատանքների արդյունքները նախատեսված է ամփոփել և բաց քննարկում անել Հոկտեմբերի 23-ին ժամը 9 ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում “Սոցիալական և համերաշխ տնտեսությունը ի նպաստ Հայաստանում Գյուղական տուրիզմի զարգացման” խորագրով:
Սիրով հրավիրում ենք:
Մուտքն ազատ է, գրանցումը պարտադիր: