«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9.856.100 դոլար

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Արդյունքում, այս տարի հավաքվեց 9.856.100 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո անցկացված տարեկան դրամահավաքի արդյունքում այս տարի հավաքվեց 9.856.100 դոլար։22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 28 ноября 2019 г.

 

«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:

 

Աղբյուր՝  infocom.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ