
Հայաստան մուտք գործելու կարգավորումների մասին
Հարցս փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին Հայաստան մուտք գործելու կարգավորումների մասին։
✔ Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները ենթակա են 14-օրյա ինքնամեկուսացման կամ կարող են հանձնել ՊՇՌ թեստ, որի բացասական արդյունքի դեպքում ինքնամեկուսացման պայմանը չի գործի: Քննարկվել է նաեւ օդանավակայանում նմուշառման հնարավորությունը։ Գալիք օրերին կհրապարակվեն համապատասխան կարգավորումների շուրջ պարետի որոշումները։
✔ Այս պահին քննարկումներ եմ իրականցնում մի շարք պետական գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների հետ զբոսավարների եւ զբոսաշրջային տրանսպորտի զբաղվածության ապահովման երկարաժամկետ ծրագրի շուրջ։ Ծրագիրը նախատեսում է նաեւ էկոգրագիտության բաղադրիչ։ Մանրամասները շուտով։
Հռիփսիմե Գրիգորյան