Ամեն մի երկիր ըստ էության յուրօրինակ է: Ծեսերը, սովորույթները, լեզուն, համարյա ոչինչ չի կրկնվում բնության մեջ:
Հայաստանը պատկանում է հին պատմություն ունեցող երկրների շարքին՝յուրօրինակ, ազգային գունեղությամբ /կոլորիտով/ և առանձնահատուկ աշխահագրական դիրքով:
Ժամանակի շունչը զգացվում է ամենուրեք.հնամենի հուշարձաններում, քաղաքների հանելուկային նրբանցքներում, տների ուրվագծերում, նույնիսկ ժամանակ առ ժամանակ մարդկանց հայացքներում…
Այսօր Հայաստանի Հանրապետությունը հակադրությունների և եզակի բնության շքեղություն է:
Հայաստանի ցանկացած շրջագայության կազմակերպիչ կառաջարկի ձեզ անմոռանալի երթուղի , որն ինչ խոսք երկար կմանա ձեր հիշողության մեջ:
Հանգիստը հայաստանում անթիվ զբոսանքներ է պատմության նրբանցքներով: Ամեն մի վայր կպատմի իր ավանդույթը, իսկ տեղաբնակը կծանոթացի իր գաղտնի պատմությանը՝ միահյուսված հենց երկրի պատմության թելերի հետ:
Հայստանում շրջագայությունների գները համապատասխանում են առաջարկվող ծառայությունների փաթեթի հետ և միշտ զբոսաշրիկների կողմից ունենում են դրական արձագանք:
Ցանկացած ճանապարհոդություն պիտի սկսվի մայրաքաղաքից: Երևանը հնամենի պատմություն ունեցող մայրաքաղաք է:
Արգիշտի I-ին թագավորը մ.թ.ա. 782 թ.-ին հիմադրել է այն ժամանակ դեռևս ամրոց- քաղաք Էրեբունին: Գիտնականների կողմից հայտնաբերվել է քարերի վրա գրված արձանագրություն,որը տեղեկացնում է Երևան քաղաքի հիմնադրման մասին:
Հին քաղաքը հաղորդում է ազգաին պատկեր իր կառույցներով և ճարտարապետական տեսքով :
Նոր քաղաքը արտաքին ինտերիերի, փողոցների ձևավորում է և պարզապես կերակուրների բույր է, որ տարածվում է օդում:
Հին ժամանակների համարձակ կոմբինացիան և մոդեռնացումը կհանդիպի յուրաքանչյուին, ով պարզապես ոտքով կզբոսնի քաղքում:
Էջմիածին քաղաքը ձգողականության մի կենտրոն է,ամբողջ տիեզերքում մի կետ, որտեղ օդում սավառնումէ ներդաշնակությունը, իսկ հոգում թագավորում է խաղաղությունը և հանգստությունը: Քաղաքի տաճարները և հենց մթնոլորտը հիշեցնում են անցած- գնացած ժամանակների մասին և սովորեցնում են հարգել և պատվել անցյալը:
Աղավնիներ:Նրաք այստեղ շատ կան, հատկապես եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Անմիջապես հիշում ենք.որ աղավնին հույսի և խաղաղության խորհրդանիշն է: Եվ հենց աղավնին Նոյին բերեց ձիթենու ճյուղը:
Գառնի և Գեղարդ-պատմության այս երկու մարգարիտները հնարավոր չէ անուշադրության մատնել:Հագիստը Հայաստանում- ճանաչողական էքսկուրսիա է:
Մի ժամանակ, հեռավոր անցյալում այստեղ անցկացվում էին ծիսակարգեր, և թագավորում էին դաժան օրենքներ: Իսկ այժմ միայն արտաքին տեսքից ելնելով կարող ենք գլխի ընկնել վանքերի համալիրներում պահվող գաղտնիքների մասին:
Գեղարդի ամրոցում պահվում է գեղմ, որով ըստ ավադության խոցել են Հիսուսին: Այդ վանքը ընդգրկված է համաշխարհային գեղարվեսատական ժառանգությունների ցանկի մեջ: Իսկ Գառնու տաճարը միակն է, որը վերապրել է Հայաստանի տարածքում հեթանոսական տաճարների ավերումը:
Հայստանում գոյություն ունի հավատալիք, թե Սևանի ջրերից խմում են աստվածները:Այդ պատճառով էլ մինչև հիմա Հայստանում բնության նվիրական հրաշք լճին վերաբերվում են սրտի թրթիռով: Սևանը մի տարածք է, որտեղ կան բոլոր պայմանները բնության հետ հոգեկան բավարավածության /ռելաքսի/ և ներդաշնակության :
Իսկ Տաթևի վանքը ունի իր յուրահատուկ պատմությունը:Տուրիզմը այստեղ անկաշկանդ է և ընկղմված Հայստանի պատմության մեջ:
Ճոպանուղին այս տարածաշրջանի խորհրդանիշն է:
Աշխարհի ամենաերկար ճոպանուղին աշխատում է 2010թ.-ից:
Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ զարգանում է էքստրեմալ տուրիզմր:
Ենոքավանում,Եղվարդում ,ինչպես նաև Սևանում պառապլանի սիրահարները կարող են վայելել թռիչքի զգացումը և զգալ իրենց ինչպես թռչուն, որը սավառնում է լայնարձակ տարածություններով:Ձեր թռիչքը կտեսանկարահանվի տեսախցիկով, որպեսզի դուք հետո նաև կարողանաք հպարտանալ երկնքում ձեր արկածներով:
Դուք կտեսնեք Հայաստանը այլ կերպ՝ բարձունքից, սրտի տրոփյունով:
Տավուշի մարզում ձեզ դեռ սպասվում է պողպատե ճոպանով գլխապտույտ վայրէջք: Zip-line ճանապարհորդությունը միառժամանակ ադրենալին է և հզոր էներգետիկա: Սուր զգացողությունները երաշխավորված են:
Մեկ բառով Հայստանը բացահայտում է յուրաքանչյուրին այն, ինչին նա սպասում է:
Հայկական հայտնի ասացվածքը ասում է .«Ավելի շատ գիտի նա, ով ոչ թե երկար է ապրել, այլ երկար է ճանապարհորդել»:
Այնպես որ, եթե գաք կհասկանաք ասացվածքի իմաստը:
Մատենադարանից մինչև Սանահին, Կասկադից մինչև Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապից մինչև Երևանի հանրապետության հրապարակ, Զվարթնոցի տաճարից մինչև մայրաքաղաքի երգող շատրվանները՝ամենուրեք դուք ոգևորվավորված և ազատ կզգաք:
Չէ՞ որ Հայաստանը ազատ կամքի, պայծառ մտքի երկիր է:
Մենք ուզում ենք, որ այս երկիրը դուք հենց այսպես տեսնեք: