Հայաստանը՝ աշխարհի ամենահին երկրներից մեկը , 3500 տարվա պատմություն ունի: Ժամանակակից հայերի ամենահին նախնիները Հայասա-Ազի ցեղախմբից էին, ովքեր ՝ որպես նախահայրեր ապրել են Արևելյան Անատոլիայի Հայկական Լեռնաշխարհում: Այս ցեղըը ստեղծել է Նաիրի ցեղախումբը,որը գոյատևել է մ.թ.ա. 13-րդ դարի վերջերը: Հայերի առասպելական նախահայրը՝ Հայկը, հայտնի է՝որպես Բաբելոնի Տիրակալ Բելի դեմ կռված մի քաջարի մարտիկ, ով ղեկավարում էր Հայասա-Ազի ցեղախումբը:
Հայերի մոտ ,Նաիրի բառը մինչև օրս էլ կիրառվում է որպես Հայաստան բառի քնարական հոմանիշ:
Հայկական լեռնաշխարհի առաջին զարգացած պետությունն Արարատյան թագավորությունն է: Մայրաքաղաք Տուշպան կամ Վանն է:Այս երկիրը հայտնի է Ուրարտու անունով: Այն գոյատևել է մ.թ.ա. 9-6-րդ դարերում: Չնայած Ուրարտուն հիմնականում բնակեցված էր հայերով,բայց այն ղեկավարում էին ոչ հայ դինաստիաները: Մ.թ.ա 782 թվականին Արգիշտի Առաջինը հիմնադրել է Էրեբունի քաղաքը:Այն հանդիսանում է Հայաստանի այժմյան մայրաքաղաք ՝ Երևանը:
Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում Հայաստանը դարձավ հզոր Աքեմենյան Պարսկաստանի սատրապությունը,ապա՝ Սելևկյանների մի մասը:
Երկիրն իր ամբողջական անկախությունը վերականգնվել է մ.թ.ա 190 թ.-ին՝ Արտաշես Առաջին թագավորի օրոք,ով Արտաշեսյան թագավորության հիմնադիրն էր:
Արտաշեսյան թագավորությունը սկսել է ընդլայնվել և հասել է զարգացման գագաթնակետին Տիգրան Մեծի օրոք մ.թ.ա 95-55թվականներին:
Տիգրան Մեծի մահից հետո Հայաստանը ընդունեց էթնիկական նախկին տարածքային դիրքը և հայտվեց Հռոմի ու Պարսկաստանի միջև կռվախնձորի դերում: Ընդ որում ամեն մի գերտերություն՝կենտրոնացնելով իր ուժերը,Հայաստանը ցանկանում էր դարձնել դաշնակից: Հայաստանի հետ համագործակցելը համարվում էր Փոքր Ասիայում քաղաքական մեծ առավելություն:
Առաջին դարի կեսերին Հայաստանում կազմավորվեց Արշակունիների թագավորությունը:Այս ժամանակաշրջում Հայաստանն և Պարսկաստանը խաղաղության ու համագործակցության ուղին էին բռնել,սակայն 251թ Պարսկաստանում իշխանության գլուխ անցավ Սասանյան դինաստիան, որը վարում էր հակահայկական քաղաքականություն:
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել
Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք:
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն[7]: Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը[2]:
Հայոց ազգի պատմությունը խիստ կապված է քրիստոնեության հետ: Քանի որ հայ ժողավուրդը առաջինն է ընդունել քրիտոնությունը, ապա նա շատ է ենթարկվել հալածանքների, սակայն հենց հավատքի և նվիրվածության պատճառով է, որ ազգը չի ձուլվել, այլ գոյատևել է և հասել մինչև արդի ժամանակներ:
20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն՝ սեպտեմբերի 21 և մայիսի 28 (վերջինս անվանվում է Հանրապետության օր): Սակայն միանգամայն տարբեր էին այն ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակվեցին Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունները:
1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ: Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: