Քրիստոնեությունը հանդիսանում է համաշխարհային կրոնների մեջ ամենատարածված կրոններից մեկը: Այն ամբողջ աշխարհում հետևորդներ և եկեղեցիներ ունի: Որոշ մայրցամաքներում /Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում /այն գրեթե գերիշխող կրոն է: Զարգացած արևմտյան աշխարհում քրիստոնեությունն հանդիսանում է միակ կրոնը, որն առանձնահատուկ է արևմտյան քաղաքակրթության համար, թեկուզ և քրիստոնեությունն ծագել է արևելքում:
Կրոնը հին Հայաստանում
Հայաստանի ազգաբնակչության կրոնական հավատալիքների վրա մեծ ազդեցություն են թողել պարսիկները: Հայկական աստվածների անվանումների մեծ մասը ունեն պարսկական ծագում /Արամազդ, Վահագն, Միհր, Տիր և այլն/: Դրանից բացի անդրաշխարհի հասկացությունը, ինչպես նաև դրախտը և դժոխքը, արմատներով գնում են Պարսկարստան: Ասորական հավատալիքները նույնպես ազդեցություն են ունեցել երկրի կրոնական հայացքների ձևավորման վրա:
Այս գործոնները, իհարկե, վերաբերվում են ավելի ուշ ժամանակներին, սակայն ավելի հին ժամանակներում հայերը ունեին աղոտ պատկերացումներ աշխարհի, տիեզերքի, ոգիների և բնության մասին:
Հին հայերը վաղնջական ժամանկներում հատուկ պատկառանք էին տածում Արևի և Լուսնի հանդեպ: Երկրի վրա կատարվող յուրաքանչյուր իրադարձություն կապվում էր երկնային մարմինների հետ: Ինչպես նաև պաշտում էին բնությանը: Հայերին բնորոշ էր նաև մոմոմիզմը՝ օձ, հայլ, բույս,կրակ, ջուր պաշտելը:
Զրադաշտականության տարրերը Հայաստանից արմատախիլ է արվել 6-ից 5-րդ մ.թ.ա.:
Հայկական Արամազդը համարվում էր գլխավոր աստվածը, որն ըստ դիցաբանության երկնքի և երկրի արարիչն էր: Զրադաշտական տարրերը Հայաստանից արմատախիլ են արվել մ.թ.ա. 6-ից 5-րդ դարերում: Հայաստանում Տիր աստվածը հետևում էր մարդկանց, գրառելով նրանց բարի և չար գործերը <<Կյանքի գրքում>>: Եվ համարվում էր, որ մահվանից հետո մարդկանց հոգիները կանգնում են դատի ըստ այդ գրքում արձանագրված իրենց գործերի:
Քրիստոնեությունը՝ պետական կրոն Հայաստանում
Այժմ անդրադառնանք Հայաստանում գործող կրոնին՝ քրիստոնեությանը:
Քրիստոնեության առաջին անգամ հայաստան է եկել Բարդուղեմեոս և Թադևոս առաքյալների կողմից: Եվ սրա պատճառով եկեցեցին կոչվել է առաքելական:
301թ-ին Տրդատ 3-րդը, որը սկզբում հալածում էր քրիստոնեությունը հրաման տվեց ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանը դարձել է քրիստոնյա 301թ-ին ի շնորհիվ Գրիգոր Լուսավորիչի: Հաջորդ դարում երիտասարդ եկեղեցին ինքնկառավարվող էր: Կեսարիայի կաթողիկոս Բարսեղ Կեսարացու անցկացվում են համապատասխան ռեֆորմներ: Քաղկեդոնի ժողովից հետո հայերը մերժեցին օրթոդոքս ուղղությունը, որն էլ մեկուսացրեց հայերին ամբողջ քրիստոնյա աշխարհից: Վերջնականապես հայոց եկեղեցին անջատվել է Բյուզանդական եկեղեցուց 554թ-ին:
Հայկական եկեղեցու մի մասը 13-ից 14-րդ դարերում միացան Հռոմին:
Հայկական եկեղեցին քրիստոնեական եկեղեցի է, որն երբեմն համարվում է Գրիգորյան եկեղեցի: Եկեղեցու գլխավոր հոգևոր պետը Ամենայն Հայության Կաթողիկոսն է: Հայ Եկեղեցին ունի նվիրապետական 4 աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլիսի Հայոց Պատրիարքություն:
Հայկական հին գրական լեզուն գրաբարն է, որն այժմ համարվում է մեռած լեզու: Գրաբարը արդի ժամանակներում գործածվում է որպես եկեղեցական լեզու /աղոթք, սաղմոս, շաշական/:
Հատկապես քրիստոներության պատճառով էլ հայերը դարեր շարունակ հալածվել ու ասպատակվել են: Եվ շնորհիվ քրիստոնեության երկիրը չի ձուլվել, այլ պահպանվել է և առաջ գնացել:
Հայստանում ամենուրեք կարելի է տեսնել քրիստոնեական շունչը, ազգի անկոտրում հոգին, որը երևում է պատմության արձագանքներում, ճարտարապետական կոթող խաչքարերում, որոնք վերջերս համարվում են հատուկ ծածգագիր հաղոդագրություններ, ազգային խոհանոցում, որը փոխանցվում է սերունդից սերունդ և չի վախենում փոփոխություններից:
Ամեն տեղ երևում է հայկական սիրտը, նվիրված իր կրոնին…
Հայկական կրոնը ազգի շունչն է, ուժը և մեծագույն հպարտությունը: