GO UP
Image Alt

Խոհանոց

Հայկական խոհանոցի պատմությունն ու առանձնահատկությունները

Կա մի առասպել, ըստ որի Նոյան Տապանը մինչև այժմ էլ գտնվում է Արարատ լեռան վրա: Ցանկության դեպքում կարելի է ռիսկի դիմել և մեկնել հետաքրքիր ճանապարհորդության՝ այդ տապանը գտնելու համար: Եվ եթե դուք այն չգտնեք, ապա ուրիշ բան կտեսնեք: Դուք կբացահայտեք Անդրկովկասի մշակույթներից մեկը, քանի որ կհայտնվեք Հայաստանում:

Հայաստանն՝ որպես պետություն ձևավորվել է մ.թ.ա. 6-րդ դարում: Հայաստանն անցել է շատ փորձությունների միջով: Այս երկիրը նվաճել են և՛ մոնղոլները, և՛ թուրքերը, և՛ պարսիկները: Հայաստանը տեսել է դժվարին ժամանակներ: Բայց, չնայած դրան, հայերը պահպանել են իրենց մշակույթային արժեքները և, համապատասխանաբար, ազգային խոհանոցը:

Հայկական խոհանոցը ուժեղ կամքի տեր է: Կրակոտ, վճռական, երբեմն հանդուգն, բարի, և, վերջապես, գրկաբաց:

Հայկական խոհանոցի մասին

Եվ այսպես, ինչպիսի՞ն է հայկական ազգային ավանդական խոհանոցը և որո՞նք են հայկական խոհանոցի առանձնահատկությունները:

Առաջին հերթին, երևի գաղտնիքը կայանում է ավադույթների պահպանման մեջ: Եթե Եվրոպայում անըդհատ փնտրում են նոր խոհարարական մտահղացումներ, ապա Հայաստանում մարդիկ համոզված են՝ լավագույնը ժամանակի ընթացքում փորձվածն է: Շատ ընտանիքներ նույնիսկ պահպանում են հին խոհանոցային պարագաներ, որոնք փոխանցվում են մի ընտանիքից մյուսին, ինչպես ավելի հուսալի ու ժամանակի ընթացքում փորձված:

Միանգամայն հավանական է, որ դրա պատճառը ուտեստների պատրաստման բարդ պրոցեսն է: Բաղադրատոմսերի համաձայն, ամեն մի մթերք խորհուրդ է տրվում պատրաստել առանձին և միայն վերջում խառնել իրար մեկ ընդհանուր կաթսայի մեջ: Մեծ ուշադրություն է դարձվում բաղադրիչների խառնման և ուտեստի համեմունքների վրա:

Հայկական ավանդական խոհանոցի ճաշատեսակները, նրա “բաղադրությունը”

Հայկական խոհանոցի պատմությունն ընդգրկում է իր մեջ ամենահին ժամանկների և ամբողջ աշխարհի խոհանոցների առանձնահատկությունները: Խորոված, քյուֆթա, բաստուրմա, բոզբաշ, սուջուխ, սպաս, ահա այսպիսի անսովոր անուններ, որոնք խոսում են Հայաստանում խոհանոցով զբաղվող մարդկանց մասին… Ոչ պակաս քիչ էլ խոսում է այն մարդկանց մասին, որոնք համտեսում են տեղական խոհանոցի ուտելիքները:

Հայկական ազգային խոհանոցն օգտագործում է մեծ թվով մսամթերքներ: Քանի որ մարդիկ անհիշելի ժամանակներից զբաղվել են անասնապահությամբ, բուծել են տարբեր ընտանի կենդանիներ, ապա ավանդույթները պահպանվել են և խորը ներթափանցել են Հայկական խոհարարական պատմության մեջ:

Հայկական խոհանոցի ազգային ուտեստները պատրաստվում են տավարի մսից, տարբեր ցեղատեսակի ոչխարի մսից, խոզից, ցուլից, հնդուհավից, բադից, հավից՝ ավելացրած տարբեր համեմունքներ: Հատկապես համեմունքներն են երկրում շատ ընդունված, որոնք ուտեստներին հատուկ համ են տալիս. գինձ, թարխուն, անանուխ, ռեհան, սև պղպեղ, սխտոր, սոխ,ցիտրոն: Համեմունքները ստեղծում են կերակուրի ամբողջական պատկերը և առանձնացնում են այն շատ այլ կերակուրներից:

Հայաստանում կարելի է համտեսել մեծ քանակով համեղ պանիրներ:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները

Կովկասն առանձնանում է ազգային կերակուրները պատրաստելու ևմատուցելու հմտությամբ, իսկ Հայաստանում նույնիսկ դա հարգալից վերաբերմունք է ուղղված պատրատող անձին: Ազգային կերակուր պատրաստելու հմտությունը նշանակում է լինել իսկական հայ կամ հայուհի: Եվ այդ գործընթացը սովորաբար ոչ հեշտ գործ է ու խլում է շատ ժամանակ: Օրինակ՝ դիտարկենք Քյուֆթան: Այն պատրաստելու համար միսը ծեծում են մինչև խյուս դառնալը, այնուհետև եփում են արգանակի մեջ: Ավանդական դոլման գառնուկի կտրտած միս է և խաղողի տերևներ:

Եվ Հայստանում ոչ ոք չի զլանում այս կերակուրի վրա երկար ժամանակ ու էներգիա ծախսել. տապակել բոլոր այս բաղադրիչները, եռացնել, ապա անցկացնել մսաղացով և ստանալ համով, բուրավետ և նուրբ կերակուր: Եվ անպայման բուրավետ, քանի որ Հայաստանում դա գնահատվում է հատկապես: Կարևորն այստեղ բադրիչների ճիշտ համադրությունն է: Սոխը ավելացվում է համարյա բոլոր կերակուրներին որոշ քիչ քանակությամբ, իսկ սխտորն ավելացվում է ավելի սակավ քանակությամբ:

Ոչ ոք չի համարձակվի մրցել հայկական խոհարարների հետ գառնուկ պատրաստելու գործում: Եվ նույնիսկ բանջարեղնների ավելացմամբ. բադրիջանի, պոմիդորի,կաղամբի, լոբու, կարտոֆիլի:

Դու կարող եք փորձել մածունը սխտորով, համը երկար կհիշվի: Այն ամենն, ինչ կհամտեսեք Հայաստանում, անմոռանալի կլինի…

Դուք կհիշեք համը և կցանկանաք վերադառնալ և փորձել կրկին: Ազգի շունչը ապրում է նույնիսկ խոհանոցում: Անվիճելի ճշմարտություն է, որ կարող է հասկանալ ամեն ոք, ով կայցելի Հայաստան և կբացահայտի իր համար փոքր ինչ ավելին հայկական ազգային խոհանոցի մասին…