Հայաստանի 24 նշանավոր ուխտավայրեր, ուր պետք է լինել գոնե մեկ անգամ

Հաղարծնի վանք (Տավուշի մարզ, Դիլիջանի արգելոց): Հաղարծին վանական համալիրի ամենավաղ կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Այն կառուցվել է 10-րդ դարում: Գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է: Կառուցվել է 1281 թվականին:

Գոշավանք (Տավուշի մարզ, գյուղ Գոշ): Միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է նաև որպես Նոր Գետիկի վանք: Նախկինում Գետիկ գետի ափին վանական համալիր կար, որ կործանվել է երկրաշարժից: 1192-1196 թվականներին Մխիթար Գոշը նախկին վանքից ոչ հեռու հիմնեց այս համալիրը՝ կոչելով Նոր Գետիկ: Հետագայում սերունդները Մխիթար Գոշի անունը հավերժացնելու համար համալիրը նրա անունով կոչեցին Գոշավանք:

Հաղպատի վանական համալիր (Լոռու մարզ, գյուղ Հաղպատ): Կառուցվել է 977 թվականին՝ Բագրատունյաց Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու կողմից: Եկեղեցու շինարարը միջնադարի հայտնի ճարտարապետ Տրդատն է:

Սանահինի վանական համալիր (Լոռու մարզ, գյուղ Սանահին): Գլխավոր եկեղեցին կառուցվել է 957-966 թվականներին Աշոտ Գ Ողորմած Բագրատունի արքայի և նրա կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու կողմից՝ իրենց որդիների՝ Գուրգենի և Սմբատի արևշատության համար:

Սուրբ Աստվածածին կամ Յոթվերք եկեղեցի (Շիրակի մարզ, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում): Շիրակի հոգևոր թեմի առաջնորդանիստն է: Կառուցվել է 1874-1886 թվականներին:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Շիրակի մարզ, քաղ. Գյումրի): Կառուցումը սկսվել է 1860-ական թվականներին, ավարտվել է 1873 թվականին: Ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է: Կառուցվել է Անիի Մայր տաճարի նամանությամբ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից եկեղեցին մասամբ ավիրվել է: Վերականգնման աշխատանքները սկսվել են 1995 թվականից և շարունակվում են մինչև օրս: Թեև եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է, սակայն, ներքին շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: 

Հառիճավանք (Շիրակի մարզ, գյուղ Հառիճ): Նախկինում հայտնի է եղել նաև Ղփչաղավանք անունով: Վանքի ամենահին կառույցը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների կողմից:

Գեղարդի վանական համալիր (Կոտայքի մարզ, գյուղ Գեղարդ): Գլխավոր` Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թվականին: Գավիթը կառուցվել է 1215-1225 թվականներին: Ժայռափոր առաջին եկեղեցին, համաձայն արձանագրության, կառուցվել է Ավագ Զաքարյանի իշխանության օրոք` 1230-1250-ական թվականներին: Գլխավոր եկեղեցին կառուցվել է ամբողջական ժայռից:

 

Կարդալ ավելին` newinfo.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն