Հայաստանի մարգարիտ Սևանը

Հայաստանի մարգարիտ Սևանը

Սևանա լիճը Հայաստանի ամենախոշոր լիճն է և համարվում է Մեծ Հայքի 3 գլխավոր լճերից մեկը: Այն սիրված հանգստի վայր է ինչպես տեղաբնակների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Եվ դրա համար շատ պատճառներ կան: Բոլոր մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, ցանկանում են տեսնել անծայրածիր աշխարհի կենտրոնում գտնվող դրախտի այս գողտրիկ անկյունը:

Թերակղզին
Թերակղզին

Սևանա լիճը աշխարհում իր մեծությամբ 2-րդ քաղցրահամ բարձրադիր լիճն է Անդերում տեղակայված Տիտիկակա լճից հետո, ինչպես նաև իրավունք ունի համարվելու Հարավկովկասյան տարածաշրջանի ամենախոշոր լիճը:

Սևան անվանումը ունի շատ բացատրություններ: Տարբերակներից մեկը այն, որ բաղկացած է երկու արմատային բառերից` <<սև>> և <<վանք>>: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ ոչ հեռու տեղակայված է վանքը: Վերջինս կառուցվել է 4-րդ դարում` հրաբխային սև տուֆից: Այն պատճառով, որ Սևանը բավականին ընդարձակ է, հնում անվանել են Գեղամա ծով (Գեղամը Հայկի սերնդից է, իսկ Հայկն էլ` իր հերթին հայերի նախահայրն է): Նույնիսկ այնպիսի լեգենդ կա, որ Սևանն և Պատմական Հայաստանի հարավում գտնվող Վանա լիճը կապված են ստորգետնյա թունելով, որի երկարությունը 200 կմ է:

Լիճը կազմված է 2 մասից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան, որոնք կապվում են 5 կմ երկարությամբ նեղուցով: Այս ջրանցքը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև: Հարավային և արևմտյան ափերը հարթ և լայնարձակ են, իսկ հյուսիսային և արևելյան ափերը՝ նեղ ու քարքարոտ:

Այրավանք, Սևան
Այրավանք, Սևան

Սևանա լիճի արևմուտքում գտնվում են Գեղամա լեռները, հյուսիսում՝ Արեգունի լեռները, արևելքում՝ Սևանա լեռները,իսկ հարավում՝ Վարդենիսի լեռները:

Լիճ են թափվում Հայաստանի 28 գետեր, որոնցից ամենահայտնիներն են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը, իսկ սկիզբ է առնում միայն Հրազդանը:

Սևանա լճի ծագումը տեկտոնական է: Գեոդեզիկ տեսանկյունից ելնելով՝ Սևանա լիճը հնում լեռների միջև առաջացած մի իջվածք էր, որտեղ ժամանակի ընթացքում ջրավազան է առաջացել: Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակելու հետևանքով: Արդյունքում Մեծ և Փոքր Սևանները միացել են,և առաջացել է ժամանակակից Սևանը: Լճի հյուսային կողմում ընկած է Սևանա կղզին, որը ջրի արհեստական իջեցման պատճառով դարձել է թերակղզի:

Լիճը բարենպաստ է շրջապատի համար և կարգավորում է տարածաշրջանի բնական բալանսը: Լճի ջուրը և ձկնային պաշարները մեծ նշանակություն ունեն երկրի տնտեսության համար: Սևանը ապահովում է ջրային մեծ պաշարների հոսքը, որոնք ոռոգում են Արարատյան դաշտը:

Սևան. պանորամա
Սևան. պանորամա

1940թ և 1950թ խախտվել է Սևանա լճի ներքին բնական ներդաշնակությունը: Կառուցվել է էներգետիկ-ոռոգման համալիր Սևան-Հրազդանը: Հրազդանի ակունքի խորոցման շնորհիվ արձակվել են ջրի շատ պաշարներ: Ջրի մակարդակը իջել է, իսկ տարածքը` փոքրացել:

Ջրից ազատված տարածքում կառուցվել են երկաթգիծ, մայրուղի, որը ձգվում էր դեպի հյուսիս-արևելյան ափ: Այսպիսի վերակառուցումներին հաջորդեցին Արփա-Սևան ջրագծի թունել կառուցումը, որը ձգվում էր 48.3 կմ: Բնապահպանական կարևոր խնդիրների լուծման համար ավելի ուշ կառուցվեց Սևանի ազգային պարկը:

Սևանավանք
Սևանավանք

Սևանը հետաքրքիր է իր տուրիստական ուղղվածությամբ: Լճի ողջ ափին տեղակայված են բրոնզե դարի հնամենի ամրոցներ (Լճաշեն, Այրավանք):

Հնէաբանների պեղումները պարզել են, որ 3500 տարի առաջ Սևանի մեծ մասը ծածկված էր հողով: Կային շատ ծառեր, մարդիկ զբաղվում էին անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Ինչպես նաև պահպանվել է Ուրարտուի կառույցը, շատ միջնադարյան հուշարձաններ (Սևանավանք, Այրավանք):

Սևանա լիճը խոսում է հայ ժողովրդի բազմաթիվ պատմական իրադարձությունների մասին: Հայտնի “Գևորգ Մարզպետունի” վեպը արտացոլում է Սևանի պայքարը արաբների դեմ:

Սևանա լճի պատմությունը մի ամբողջ ժողովրդի երկարաձիգ դարերի պատմությունն է:

Մայրամուտը Սևանում
Մայրամուտը Սևանում

Աշնանը դուք կհիանաք երկնային բարձունքներից սահուն ջուրը իջնող ամպերով: Տաք ամառային եղանակին Սևանը կզարմացնի Ձեզ իր գեղեցիկ կապույտ երանգով, իսկ մռայլ եղանակի ժամանակ լճի գույնը հիշեցնում է մետաղյա լուրթ կապույտ: Թվում է, թե Սևանը դրախտի մի մաս է` աշխարհից թաքուն մի փոքրիկ վայրում:

Նրանք, ովքեր եղել են Իսրայելի Գալիլեա ծովում, կնկատեն նմանություններ բնության այս 2 գեղեցկությունների միջև:

Սևանա լիճը մի վայր է, որը երբեք ոչ որքի անտարբերության չի մատնի:

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն