
Հայաստանի տեսարժան վայրերը
Հայաստանի տեսարժան վայրերը
Ամեն մի երկիր ըստ էության յուրօրինակ է: Ծեսերը, սովորույթները, լեզուն, համարյա ոչինչ չի կրկնվում բնության մեջ:
Հայաստանը պատկանում է հին պատմություն ունեցող երկրների շարքինª յուրօրինակ, ազգային գունեղությամբ/կոլորիտով/ և առանձնահատուկ աշխահագրական դիրքով:
Ժամանակի շունչը զգացվում է ամենուրեք. հնամենի հուշարձաններում, քաղաքների հանելուկային նրբանցքներում, տների ուրվագծերում, նույնիսկ ժամանակ առ ժամանակ մարդկանց հայացքներում…
Այսօր Հայաստանի Հանրապետությունը հակադրությունների և եզակի բնության շքեղություն է:
Հայաստանի ցանկացած շրջագայության կազմակերպիչ կառաջարկի ձեզ անմոռանալի երթուղի, որն, ինչ խոսք, երկար կմնա ձեր հիշողության մեջ:
Հանգիստը Հայաստանում
Հանգիստը Հայաստանում անթիվ զբոսանքներ է պատմության նրբանցքներով: Ամեն մի վայր կպատմի իր ավանդույթը, իսկ տեղաբնակը կծանոթացի իր գաղտնի պատմությանըª միահյուսված հենց երկրի պատմության թելերի հետ:
Հայստանում շրջագայությունների գները համապատասխանում են առաջարկվող ծառայությունների փաթեթի հետ և միշտ զբոսաշրիկների կողմից ունենում են դրական արձագանք:
Էրեբունին ու Երևանը
Ցանկացած ճանապարհոդություն պիտի սկսվի մայրաքաղաքից: Երևանը հնամենի պատմություն ունեցող մայրաքաղաք է:
Արգիշտի I-ին թագավորը մ.թ.ա. 782 թ.-ին հիմադրել է այն ժամանակ դեռևս ամրոց- քաղաք Էրեբունին: Գիտնականների կողմից հայտնաբերվել է քարերի վրա գրված արձանագրություն, որը տեղեկացնում է Երևան քաղաքի հիմնադրման մասին:
Հին քաղաքը հաղորդում է ազգաին պատկեր իր կառույցներով և ճարտարապետական տեսքով:
Նոր քաղաքը արտաքին ինտերիերի, փողոցների ձևավորում է և պարզապես կերակուրների բույր է, որ տարածվում է օդում:
Հին ժամանակների համարձակ կոմբինացիան և մոդեռնացումը կհանդիպի յուրաքանչյուրին, ով պարզապես ոտքով կզբոսնի քաղքում:
Էջմիածին
Էջմիածին քաղաքը ձգողականության մի կենտրոն է, ամբողջ տիեզերքում մի կետ, որտեղ օդում սավառնում է ներդաշնակությունը, իսկ հոգում թագավորում է խաղաղությունը և հանգստությունը: Քաղաքի տաճարները և հենց մթնոլորտը հիշեցնում են անցած-գնացած ժամանակների մասին և սովորեցնում են հարգել և պատվել անցյալը:
Աղավնիները Հայաստանում
Նրաք այստեղ շատ կան, հատկապես եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Անմիջապես հիշում ենք. որ աղավնին հույսի և խաղաղության խորհրդանիշն է: Եվ հենց աղավնին Նոյին բերեց ձիթենու ճյուղը:
Գառնի և Գեղարդ
Գառնի և Գեղարդ-պատմության այս երկու մարգարիտները հնարավոր չէ անուշադրության մատնել: Հագիստը Հայաստանում ճանաչողական էքսկուրսիա է:
Մի ժամանակ, հեռավոր անցյալում այստեղ անցկացվում էին ծիսակարգեր, և թագավորում էին դաժան օրենքներ: Իսկ այժմ միայն արտաքին տեսքից ելնելով կարող ենք գլխի ընկնել վանքերի համալիրներում պահվող գաղտնիքների մասին:
Գեղարդի ամրոցում պահվում է գեղմ, որով ըստ ավադության խոցել են Հիսուսին: Այդ վանքը ընդգրկված է համաշխարհային գեղարվեսատական ժառանգությունների ցանկի մեջ: Իսկ Գառնու տաճարը միակն է, որը վերապրել է Հայաստանի տարածքում հեթանոսական տաճարների ավերումը:
Կապուտակ Սևան
Հայստանում գոյություն ունի հավատալիք, թե Սևանի ջրերից խմում են աստվածները: Այդ պատճառով էլ մինչև հիմա Հայստանում բնության նվիրական հրաշք լճին վերաբերվում են սրտի թրթիռով: Սևանը մի տարածք է, որտեղ կան բոլոր պայմանները բնության հետ հոգեկան բավարավածության/ռելաքսի/և ներդաշնակության:
Տաթևն ու իր ճոպանուղին
Իսկ Տաթևի վանքը ունի իր յուրահատուկ պատմությունը: Տուրիզմը այստեղ անկաշկանդ է և ընկղմված Հայաստանի պատմության մեջ:
Ճոպանուղին այս տարածաշրջանի խորհրդանիշն է:
Աշխարհի ամենաերկար ճոպանուղին աշխատում է 2010թ.-ից:
Էքստրեմալ տուրիզմը Հայաստանում
Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ զարգանում է էքստրեմալ տուրիզմր:
Ենոքավանում, Եղվարդում, ինչպես նաև Սևանում պառապլանի սիրահարները կարող են վայելել թռիչքի զգացումը և զգալ իրենց ինչպես թռչուն, որը սավառնում է լայնարձակ տարածություններով: Ձեր թռիչքը կտեսանկարահանվի տեսախցիկով, որպեսզի դուք հետո նաև կարողանաք հպարտանալ երկնքում ձեր արկածներով:
Դուք կտեսնեք Հայաստանը այլ կերպª բարձունքից, սրտի տրոփյունով:
Տավուշի մարզում ձեզ դեռ սպասվում է պողպատե ճոպանով գլխապտույտ վայրէջք: Zip-line ճանապարհորդությունը միաժամանակ ադրենալին է և հզոր էներգետիկա: Սուր զգացողությունները երաշխավորված են:
Մեր Հայաստանը
Մեկ բառով Հայաստանը բացահայտում է յուրաքանչյուրին այն, ինչին նա սպասում է:
Հայկական հայտնի ասացվածքն ասում է. “Ավելի շատ գիտի նա, ով ոչ թե երկար է ապրել, այլ երկար է ճանապարհորդել”:
Այնպես որ, եթե գաք, կհասկանաք ասացվածքի իմաստը:
Մատենադարանից մինչև Սանահին, Կասկադից մինչև Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապից մինչև Երևանի հանրապետության հրապարակ, Զվարթնոցի տաճարից մինչև մայրաքաղաքի երգող շատրվաններըª ամենուր դուք ոգևորվավորված և ազատ կզգաք:
Չէ՞ որ Հայաստանը ազատ կամքի, պայծառ մտքի երկիր է:
Մենք ուզում ենք, որ այս երկիրը դուք հենց այսպես տեսնեք: