Հայաստանը մի երկիր է, որ պաշտելու աստիճան կարելի է սիրել ամենը. Մուրադ Աբգարյան

Armenia

Երբ առաջին անգամ տեսա Դիլիջանը, մտածեցի, որ սա ամենգեղեցիկ վայրն է, երբ տեսա Գյումրին, մտածեցի՝ չէ սա է ամենագեղեցիկ քաղաքը, երբ տեսա Գորիսը, նորից զգացողություններ ունեցա ամենայի հետ կապված։

Հետո հասկացա, որ Հայաստանը մի երկիր է, որ ամեն 100 մետր անցնելուց հետո եղանակն ու տեսարաններն են փոխվում, մարդիկ էլ են փոխվում՝ մեկն իր սարերի նման վեհ ու խիզախ, մեկն իր բերրի դաշտերի նման հյուրասեր, մեկն իր ճարտարապետության նման շքեղ, դե լոռեցիներս էլ՝ մեր բնաշխարհի նման պարզ ու մաքուր։

Այո՛, մեկը մեկից անասելի տարբեր են, բայց բոլորն ունեն մի մեծ ընդհանրություն՝ հայի աստվածային ծագումնաբանությունը, և, իրավամբ,Հայաստանը մի երկիր է, որ պաշտելու աստիճան կարելի է սիրել ամենը։

Մուրադ Աբգարյան

Նմանատիպ գրառումներ