Հայաստանը ներառվել է հետիոտնային զբոսաշրջության համար լավագույն վայրերի ցանկում

Ճապոնական երկարատև արշավային ուղիներից մինչև արգենտինական ջրառատ անտառային շրջաններ. CNN Travel-ը կազմել է արշավային զբոսաշրջության լավագույն երթուղիների ցանկը, որում տեղ են գտել 23 վայր հետիոտն զբոսանքների համար:

Ուշագրավ ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը, որտեղ, ըստ հոդվածագրի, գտնվում են Եվրոպայի լավագույն արշավային երթուղիներից մի քանիսը:

Ինչպես նշվում է հոդվածում, Հայաստանը այն երկրներից է, որտեղ հետիոտնային զբոսաշրջության համար արահետները լավագույններից են։ «Հայաստանը եւ Մետաքսի ճանապարհը» տասնմեկօրյա շրջայցը կտանի ամենալավ երթուղիներից մեկով, որը միացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի եւ Հաղպատի վանքերը՝ անցնելով լեռների հանքային գագաթներով եւ կանաչ անտառներով, ինչպես նաեւ՝ Գեղամա վայրի լեռներով եւ երկրի ամենաբարձր Արագած լեռան գագաթը բարձրացող արշավների հնարավորությամբ:

 

Աղբյուր՝ radioaurora.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն