Հայաստանն ու հայկական մշակույթը

Հայաստանն ու հայկական մշակույթը

Համարյա 3000 տարի հայկական մշակույթը գտնվում է զարգացման գործընթացի մեջ: Սա մարդկային ձեռքբերումների հիասքանչ խճանկար է, որը հավաքված է ճարտարապետության, երաժշտության, կերպարվեստի, գրականության, դիցաբանության, փիլիսոփայության, արհեստների և խոհանոցի բնագավառներից: Հայկական մշակույթի առանձնահատուկ բնավորությունը միշտ սկբունքորեն որոշվում էր Հայստանի աշխահագրական դիրքից ելնելով:

Մի կողմից համաշխարհի առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվելը մեծ ազդեցություն է թողել հայկական մշակութի վրա, որը բերել է մշակույթների փոխանակման, շարունակելով հայ քաղաքակրթության աճը:

Մշակույթը և կրոնը

Հայաստանի մշակույթի համար կարևոր գործոն է հանդիսացել քրիստոնեական հավատը: Քրիստոնեությունը ընդունվել է Հայաստանում 301թ., այն ինչպես օրհնություն, այնպես էլ անեծք էր հայ մշակույթի վերելքի համար: Քրիստոնեությունը ոգևորել և ծնել է հիասքանչ և չկրկնվող ձեռքբերումներ Հայաստանում, հատկապես երաժշտության, ճարտարապետության, ձեռագրերի, մատյանների լուսավորման բնագավառում:

Հարյուրամյակների ընթացքում հայմշակույթը զարգացել է  ժամանակակից, արտասովոր և ծաղկող բարգավաճող ակունքի վրա:

Հարևան մշակույթներ

Հայ մշակույթը շատ տարբերվում է և միևնույն ժամանակ նման է հարևան երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև միջերկրական երկրներից Իտալիայի, Հունաստանի հետ: Հայ մշակույթը ուժեղ ազդեցություն է թողնում իր արևելքի հարևանների, ինչպես նաև ներքին ազդեցություն է թողնում Եվրոպայի և Արևմուտքի վրա:

Հայկական մշակույթի ուղղությունները

Մշակույթը Հայաստանում ունի շատ ուղղություններ, ամենագլխավորները շատ դժվար է առանձնացնել: Բոլոր ոլորտները փոխկապակցաված են և գունավորված են ազգային չկրկնվող երանգներով:

Շատ բան հայ մշակույթում հիմնված է երաժշտության, պարի, գրականության և աշխարհագրական դիրքի հետ:

Հայկական երաժշտություն

Երաժշտությունը, ինչպես դասական, այնպես էլ ջազային, շատ հայտնի է: Իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային կարգի է և հրաշալի հանդես է գալիս Երևանի Օպերայի և Թատրոնի շենքում:

 

 

Հայկական պարեր

Հայկական պարերը արմատներով գնում են դեպի շատ հեռուներ, որ նույնիսկ սկզբնաղբյուներն են անհայտ: Իսկ ազգային հայկական տարազը խոսում է ամեն մի դարաշրջան իմասին, որն ապրել է երկիրը:

Հայաստանի թանգարանները

Մշակույթը դա բազմաթիվ թանգարաններ են, որոնք բացահայտում են հային բնորոշ բնավորությունը: Հայ վարպետների Հոգու ուժը և կամքի դրսևորումը փոխանցվում է սերդնդեսերունդ:

Հայ գրականություն

Գրականությունը սկիզբ է առնում Մովսես Խորենացու ժամանակներից: Արդեն 19-րդ դարում Խաչատուր Աբովյանը բացել է նոր ուղղվածություն հայ գրականության մեջ: Ինչպես նաև երկրի հիմնը գրվել է Միքայել Նալբանդյանի <<Իտալացի աղջկա երգը>> բանաստեղծության հիման վրա: Այժմ էլ որոշ փոփոխություն ներկրելով երգվում է որպես հիմն:

Հայկական ոգելից

Հայաստանը հայտնի է նաև իր գինով և բրենդիով՝ կոնյակով: 2013 թ. Ֆրանսիայում տեղ գտած մուսկատ տեսակի գինու միջազգային մրցույթում արծաթե մեդալակիր է դարձել «Արմենիա սպիտակ քաղցր մուսկատ» գինին:

Հայկական գորգեր

Գորգագործության արհեստը փոխանցվում է սերնդից սերուդ: Պատկերները չեն կրկնվում, իսկ սյուժեները կապված են երկրի պատմության նշանակալի իրադարձությունների հետ:

Հայկական կինո

<<Սովետական Հայաստան>> /1924թ/ Առաջին հայկական գեղարվեստական <<Նամուս>> կինոնկարը նկարահանվել է 1913թ.: Հայ գեղարվեստական կինոյի հիմնադիրն է Համո Բեկնազարյանը: Կինոն շատ մեծ աճ է ունեցել: Սկսած 2004թ-ից ամեն տարի հուլիս ամսին Երևանում անցկացվում է <<Ոսկե Ծիրան>> փառատոն: Հավաքվում են այս ասպարեզում գիտակները, թեժ քննարկումներ անում և համտեսում հայկական անուշաբույր ծիրանը: Ի դեպ հայկական ծիրանը իր համով զարմացնում է բոլորին:

Սպորտը Հայաստանում

Սպորտը միշտ հայտնի է եղել Հայաստանում: Դեռ հին օլիմպիական խաղերում հայ բարձրաշխահիկ խավը ներկայանում էր որպես մասնակից: Նույնիսկ 281 թ-ին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը: Ամենահայտնի սպորտիձևերից են ֆուտբոլը, թենիսը, բասկետբոլը, ըմբշամարտը, բոքսը, ծանր ատլետիկան:

Շախմատ

Շախմատը տարածված է թե մեծերի և թե փոքրերի շրջանում: Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում /1999թ/, աշխարհի առաջնությունում /2011/ և շախմատային օլիմպիադայում /2006,2008,2012/: Կանանց հավաքականը հաղթել է 2003թ-ի Եվրոպայի առաջնությունում:

Հայ մշակույթը դարերի ընթացքում շատ նոր փոփոխությունների է ենթարկվել և վերափոխել է իր ակնթարթային արժեքները այլ արժեքների, որով անցել է երկիրը: Հայ մշակույթը կատարյալ համադրություն է հին մշակույթի և նոր մշակույթի:

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն