Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին

facts about flowers

Ծաղիկները հաստատումն են նրա, որ գեղեցկությունը ունակ է գերազանցել երկրի բոլոր հարստությունները:

Շատերն են հիանում ծաղիկներով իսկ այն մասնագետը, ով իր ձեռքերով է ստեղծում այդ ծաղկեփունջը, յուրահատուկ զգացմունքներ է տածում դրա հանդեպ: Ի՞նչ գիտենք մենք ծաղիկների մասին: Mon Amie-ին պատրաստել է ամենահետաքրքիր փաստերը ծաղիկների մասին, որոնք ձեզ կօգնեն ավելի շատ ընկղմվել ծաղիկների հրաշալի աշխարհը և բացահայտել դրա որոշ գաղտնիքները:

13 հետաքրքիր փաստ ծաղիկների մասին

1. Չնայած նրան, որ Կալլան ունի շատ էլեգանտ տեսք, դուք կզարմանաք եթե իմանաք, որ այն բնության մեջ ամենաթունավոր բույսերից մեկն է: Այն չափազանց տոքսիկ է և նույնիսկ կարող է սպանել:

2. Նուրբ հովտաշուշանը համարվում է գարնան լրաբերը: Այն ոգեշնչել է մարդկանց տարբեր լեգենդների ստեղծման ժամանակ: Օրինակ, քրիստոնեական լեգենդին համաձայն՝ արցունքները, որոնք Մարիամ Աստվածածինը թափեց խաչված Հիսուսի խաչի վրա, հետագայում դարձան հովտաշուշաններ, այդ իսկ պատճառով այն ժամանակ առ ժամանակ անվանում են «Աստվածածնի արցունքներ»: Մյուս լեգենդը պատմում է, որ հովտաշուշաններ են աճել Սուրբ Գևորգի թափած արյան վրա, հսկա Վիշապի հետ մարտի ժամանակ:

3. Շատ երկրներում ծաղիկները օգտագործվում են խոհարարության մեջ: Անգլիայում և Ֆրանսիայում վաղենակը օգտագործվում է ապուրները համեմելու համար, իսկ լյուցեռնի բողբոջները ավելացնում են աղցանների մեջ: Գեորգենիի պալարները, որպես սնունդ են օգտագործում Մեքսիկայում: Չինացիները համարում են շուշանի սոխուկները ամբողջովին ուտելու համար պիտանի, իսկ լոտոսի արմատներից պատրաստում են ալյուր և ապուր: Ֆրանսիայում մանուշակից ստանում են հոտավետ դոնդող, իսկ քրիզանտեմի թերթիկները Ճապոնիայում օգտագործվում են համեղ ուտեստների պատրաստման մեջ: Դուք նաև կարող եք համտեսել համեղ աղցաններ խատուտիկի երիտասարդ թերթիկներից իսկ դրա եփած արմատները կարող եք օգտագործել սպանախի փոխարեն: Իսկ տապակելուց հետո դրանք կարող են փոխարինել նաև սուրճը:

Կարդալ ավելին…

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ