
Ինչպիսի ազդեցություն ունի մարկեթինգը բիզնեսի վրա
Մեր օրերում, որպեսզի նշակել, զարգացնել և առաջարկել ծառայություններ և ապրանքներ `կենտրոնանալով գնորդների և սպառողների կարիքների և պահանջների բավարարման վրա, անհրաժեշտ է կանխատեսել պահանջարկը` մշտապես ուսումնասիրելով սպառողների վարքագիծը: Այդ հարցում մարքեթինգը կօգնի ձեր բիզնեսին: Մարքեթինգը ոչ միայն բիզնեսի հաջողության կարևոր մասն է, այլև այն հիմք է հանդիսանում հաջողակ վաճառքի համար: Իսկ եթե վաճառք չլինի, ցանկացած ընկերություն կդադարի գոյություն ունենալ:
Գործնականում մարքեթինգային ռազմավարությունը ազդում է բիզնեսի բոլոր գործառույթների վրա: Արդյունքում, մարքեթինգը մեծացնում է ձեռնարկության փաստացի շահույթը:
Մարքեթինգային ռազմավարություն
SEO
Մարքեթինգային ռազմավարությունները ներառում են բիզնեսի կարևոր ասպեկտներ, որոնցից է օրինակ SEO մարքեթինգը, որտեղ բանալի բառերի (keywords) օգնությամբ, ապահովում է բրենդի ճանաչելիությունը որոնողական համակարգերում: Սա շատ կարևոր է հատկապես այն ընկերությունների համար, ովքեր ունեն կայքեր, և հիմնական հաճախորդները հենց կայքերից են:Այլ կերպ SEO-ն կայքի դասակարգման բարելավումն է որոնման արդյունքների օրգանական բաժնում :
SMM
Ոչ պակաս կարևոր է նաև SMM-ը: Այս ապահովում է մարքեթինգ սոցիալական հարթակներում: Մեր օրերում անհնար է պատկերացնել բրենդ կամ ընկերություն որը չունենա էջեր և հաշիվներ սոցիալական ցանցերում: Այդ ամենի առաջխաղացումով զբաղվում է SMM մասնագետը, որը անբաժանելի մաս է կազմում թվային մարքեթինգում:
HR(Հանրային կապեր)
Հանրային կապերը նույպես օգտակար է բիզնեսի համար: Ինչը կրկին կարող է ապահովել մարքեթինգային ռազմավարությունը: PR մարքեթինգը ապահովում է ձեր բիզնեսի իմիջային մասը, որը մեր օրերում կարևոր դեր է խաղում: Նման մարքեթինգի շնորհիվ ձեր բիզնեսը կամ բրենդը կունենա հանրային ճանաչում և կապեր, ինչը հետագայում կբերի նորանոր պոտենցիալ հաճախորդնորի:
Ինֆլուենսեր մարքեթինգ
Բացի այս 3 կարևոր գործոններից կա նաև ինֆլուենսեր մարքեթինգ: Ըստ Google Trends- ի ՝ «ինֆլուենսեր մարքեթինգ» տերմինի որոնումները յուրաքանչյուր ամիս աճում են 5000%-ով, իսկ գնումների 80%-ը կատարվել է ինֆլուենսերների առաջարկի հիման վրա: Սա տանում է նրան, որ 2021թ․-ին ինֆլուենսեր մարքեթինգի արդյունավետությունն աճում է օր օրի: Մարդկանց մեծամասնությունը կարող է ճանաչել կամ գտնել ձեր բրենդը իրենց սիրելի ինֆլյուերենսի էջից: Վստահելով նրան, մարդկանց վրա ազդում է նրա գովազդը և ցանկություն է առաջանում գնել գովազդվող ապրանքը կամ օգտվել նշված ծառայությունից: Այս մեթոդը մեր օրերում կարելի է համարել ամենաարդյունավետ մարքեթինգային գործողություններից մեկը:
Թվային մարքեթինգը հսկայական ազդեցություն է թողեում մեր օրերում ցանկացած բիզնեսի վրա: «Մարքեթինգ» տերմինը ներառում է բազմաթիվ տարբեր գործունեություններ, որոնք բոլորը կապված են ձեր ընկերության արտադրանքի և ծառայությունների վաճառքի հետ: Օրինակ ՝ գովազդը մարքեթինգի ամենաակնառու գործունեությունն է, սակայն գովազդային արշավի մեկնարկին նախորդում է սպառողների նախասիրությունների ուսումնասիրությունը: Այս ուսումնասիրության հիմնական նպատակն է գտնել ընկերության ծառայությունների սպառողական բնութագրիչների լավագույն համապատասխանությունը գնորդների փաստացի կարիքներին: Ծառայությունների մակարդակը, գրասենյակի կամ վեբ կայքի ձևավորումը նույնպես մարքեթինգի ձև են, քանի որ դրանք օգնում են ընդգծել, որ ծառայությունը բավարարում է հաճախորդի սպասելիքները:
Որոշ մարքեթոլոգների կարծիքով, միակ բանը, որ մարքեթինգ չէ, դա ինքնին վաճառելն է, որը կրկին մարքեթինգի արդյունք է: