
Կայացել է ՀՀ «Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման» արշավ Կոտայքի մարզում
? ՀՀ «Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման» արշավի շրջանակում Կոտայքի մարզում իրականացվել են հուշարձանների և զբոսաշրջային վայրերի մաքրման աշխատանքներ:
✅Աշխատանքների արդյունքում մաքրվել են Չարենցի կամար հուշարձանը և հարակից տարածքը, Առինջի պատմական գերեզմանոցը՝ Հայաստանի ամենաարվեստային խաչքարադաշտը, Գառնիի Ազատ գետի ավազանում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանը և բացօթյա հանգստյան գոտի Գետարգելում:
✅ Նախագիծն իրականացվում է Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի կողմից՝ Աջակցություն Հայաստանին նախաձեռնության (ASI) /ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսավորմամբ «Մի բան անենք»/ “Let’s do something” արշավի շրջանակներում և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Շնորհակալ եմ նման հանրօգուտ նախաձեռնության համար:
Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան