GO UP
Image Alt

Toptrip.info

bacvogh-bazmoc

Որոնք են հյուրանոցային կահույքի թրենդները

Այս սեզոնին, ինչպես և նախորդների ժամանակ, նորաձև են կահույքի լակոնիկ ձևերը։ Առաջին տեղում ֆունկցիոնալությունն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս նաև մեծ, փափուկ կահույքները փոխարինել տրանսֆորմեր բազմոցներով կամ բազկաթոռներով։ Խորհուրդ է տրվում նաև ընտրել վինտաժային կահույք։ Պարտադիր չէ, որ կահույքը լինի նորաձև, կարևոր է, որ համապատասխանի ինտերիերին: Իհարկե, կահույքի դիզայնը այդքան հաճախ չի փոխվում հյուրանոցներում, բայց միևնույն է, եթե որոշեք ամբողջովին փոխել ինտերիերը, անպայման ծանոթացեք հյուրանոցային կահույքի թրենդներին նախքան նոր միջավայր ստեղծելը:

Հյուրանոցային կահույքի 2020 թրենդները

Ժամանակակից ինտերիեր ունենալու համար պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք:

Անհատականություն և ինքնատիպություն

Սա հիմնական միտումն է, որը հատուկ ուշադրության է արժանանալու 2020 թվականին: Պաստառի ոչ ստանդարտ ընտրանին, կահույքի կտորների չափը և ձևը փոփոխելը և այլ տարբերակների միջոցով ինտերիերին ինքնատիպություն տալով կհասնեք օրիգինալության գագաթնակետին և հետին պլան կմղվեն դասական տարբերակները:

Կահույքի գույնը

Հաճելի վարդագույն երանգը նորաձևության թրենդներից մեկն է այս տարի: Այս գունային տարբերակը լավ համադրվում է ինչպես մեղմ, այնպես էլ վառ, հագեցած գույների հետ (դասական կապույտ, կանաչ և այլն): Օգտագործելով նման գույների համադրություններ, կարող եք ընդգծել ձեր նախընտրած տարածքի կարևորությունը:

Մետաղական բաղադրիչներ

Մետաղական բաղադրիչների օգտագործման միտումը շարունակվում է վերջին մի քանի տարիների ընթացքում: 2020 թվականին մետաղը նոր գործածություններ կգտնի ինտերիերում: Սև բրոնզը, լատունը, ոսկին և այլ մետաղական բաղադրիչները կարող են օգտագործվել ոչ միայն որպես կահույքի բաղադրիչներ, այլև որպես առանձին դեկորատիվ տարրեր:

Կլոր կահույք

2020-ին ավելի լավ է ուշադրություն դարձնել սահուն, կլորացված ուրվագծերով կահույքին: 1970-ականների ոճի գեղեցիկ կորերը կրկին նորաձևության մեջ են: Մի խուսափեք ունենալ մեծ թվով ռետրոտարրեր հյուրանոցի ինտերիերում: Ընդհակառակը, սահուն կորերը կդարձնեն ինտերիերը պակաս խիստ և ներքին տարածքին ինքնատիպություն և շքեղություն կավելացնեն:

Երկրաչափական միտումներ

Երկրաչափական մոտիվները 2019 թվականին լրացրել են ինտերիերը: Այս միտումը կշարունակվի նաև 2020 թվականին: Նախկինում նորաձև էթնիկ զարդարանքները աստիճանաբար փոխարինվել են ասիմետրիկ համամասնություններով և տպագրություններով: Կահույքի առանձնահատկությունն ընդգծելու համար արտադրողները օգտագործում են հակադիր գույներ: Դա կարող է լինել անսովոր ձևի բազմոց կամ աթոռ՝ պատրաստված գունավոր պլաստմասե, ապակե կահույքից, ոչ ստանդարտ տարրերից:

papuk-kahuyq

Հյուրանոցում ամենակարևոր տարածքն ընդունարանն է՝ իր կահավորանքով և ոճով, քանի որ հյուրը հյուրանոց մտնելիս առաջին տպավորությունն է ստանում ընդունարանից և շատ կարևոր է, որ ընդունարանի կահույքը լինի ժամանակակից, հարմարավետ, որակյալ և տարբերվող: Հյուրանոցի ընդունարանը հյուրանոցի բոլոր տարածքներից ամենաակտիվն ու ծանրաբեռնվածն է, ուստի նախասրահի կահույքը (ինչպիսիք են աթոռները, սեղաններն ու բազմոցները) ավելի արագ են մաշվում հաճախակի օգտագործման պատճառով:

Մոդուլային կահավորումը հարմարավետություն է հաղորդում հյուրանոցի ընդունարանի տարածքին: Կարելի է օգտագործել փափուկ սեղաններ, որոնք կարող են դրվել առանձին կամ աթոռների մեջտեղում: Սա նշանակում է, որ ընդունարանի սեղանի դիրքը կարող է փոխվել առանց տարածքի ամբողջական փոփոխման, իսկ կահույքը կարող է հարմարեցվել տարածքն առավելագույնս օգտագործելու համար: Այս կահույքն ունի մի շարք գործառույթներ, ուստի այն շատ հարմար է հյուրանոցի նախասրահի համար: Հյուրանոցի նախասրահը նախատեսված չէ միայն գրանցման համար: Օրինակ՝ թեթև աթոռները քիչ տեղ են զբաղեցնում, հետևաբար կարելի է օգտագործել հարմարավետ նստատեղեր ապահովելու համար, որպեսզի հաճախորդները կարողանան հանգստանալ գրանցվելիս կամ իրենց սենյակի բանալին վերցնելիս:

2020 հյուրանոցային դիզայնի մեկ այլ թրենդ է համարվում մեծ չափի բարձր թիկունքով աթոռները:
Անկախ նրանից, թե ինչ թրենդների եք հետևում և ինչ ոճին եք նախապատվություն տալու, կարևոր է հիշել, որ դիզայնն ու ոճերը կարող են փոփոխվել առանց հյուրանոցի կահույքը նորոգելու կամ գնելու, ուղղակի պետք է ձևափոխել և տեղափոխել: