
Ի՞նչ բանկային քարտ ընտրել արտասահման մեկնելիս: Ի՞նչ պետք է հաշվի առնել
Ներկայումս ամառային հանգիստն արտասահմանում անցկացնելը, կարելի է ասել, դարձել է օրինաչափություն և շատ երկրներում ավելի արագ, հեշտ եւ նույնիսկ ավելի մատչելի է վճարել քարտով, քան կանխիկով: Սակայն, որպեսզի բանկային քարտը հարմարավետությունից չվերածվի մեծ խնդրի, հարկավոր է արտասահման մեկնելուց առաջ հաշվի առնել մի քանի հանգամանք.
- Ստուգե՛ք բանկային քարտի ժամկետը: Քարտի ժամկետին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում: Եվ եթե երկրի ներսում այն ավարտվելու դեպքում կարելի է շատ արագ վերաթողարկել, ապա արտերկում դա հնարավոր չէ և եթե մեկնել եք առանց կանխիկ գումարի՝ հույսը դնելով բանկային քարտի վրա, ապա դուք իսկապես մեծ խնդիրներ կունենաք:
- Ընտրե՛ք ճիշտ բանկային քարտ: Արտասահմանում կարելի է օգտագործել գրեթե բոլոր քարտատեսակները, որոնք թողարկված է միջազգային Visa և MasterCard համակարգերով: Բայց արտասահմանում ցանկալի է օգտագործել չիպով քարտ: Կան բանկեր, որոնք նաև հատուկ պայմաններով քարտեր են թողարկում ճանապարհորդության համար:
- Ճշտե՛ք փոխարկման պայմանները — Եթե ձեր քարտը ներքին արժույթով է, իսկ դուք բնականաբար պետք է գործարք կատարեք արտարժույթով, ապա նախապես ձեզ սպասարկող բանկից ճշտեք փոխարկման պայմանները և փոխարժեքը, որպեսզի խուսապեք ավելորդ միջնորդավճարներից:
Աղբյուրը՝ credofinance.am