Ինչպես ճիշտ ընտրել մագլցման կոշիկներ

kak-vibrat-skalniye-tufli

Ինչպես ճիշտ ընտրել մագլցման կոշիկներ

Քայլ 1: Կողմնորոշվեք ինչի համար են Ձեզ անհրաժեշտ մագլցման կոշիկները:

Անհրաժեշտ է հասկանալ ինչ պայմաններում և որքան հաճախ եք օգտագործելու դրանք և օգտագործելու եք մշտական պարապմունքների համար, թե ոչ: Հաշվի առեք այս ամենը ընտրելու ընթացքում, իսկ փորձառու վաճառքի խորհրդատուն, իհարկե, կօգնի Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:
Խորհուրդ ենք տալիս.
1. Երեխաների համար ընտրելու դեպքում մի՛ առաջնորդվեք այն հանգամանքով, որ երեխաները շուտ են մեծանում, քանի որ երեխաները չեն կարողանա մագլցել, եթե կոշիկները մեծ լինեն նրանց ոտքին:
2. Ընտրելիս հաշվի առեք ներկա իրական պայմանները, այլ ոչ ապագա, որ ստիպված չլինեք վճարել կրկնակի:

Քայլ 2: Գտեք Ձեր ոտքի ճիշտ կաղապարը (колодка) և չափսը: 

Փորձեք տարբեր արտադրողների կոշիկները, որպեսզի հասկանաք, թե որն է համապատասխանում Ձեր ոտքի ձևին: Մարդկանց աջ և ձախ ոտքերը տարբերվում են իրարից, այդ պատճառով անհրաժեշտ է փորձել երկու ոտքի կոշիկներն էլ:

Ոտքի թաթը պետք է ամբողջությամբ տեղավորվի կոշիկի մեջ՝ չթողնելով ոչ մի ազատ տեղ:
Խորհուրդ ենք տալիս – մինչ մագլցման համար նախատեսված կոշիկներ գնելը վարձույթով վերցրեք և օգտագործեք մագլցման կոշիկները կամ խնդրեք Ձեր ընկերներին, որ թույլ տան օգտագործել իրենցը:

Քայլ 3 : Հաշվի առեք Ձեր զգացողությունները:

Քանի որ մագլցման կոշիկներով պետք է մագլցեք, այլ ոչ թե քայլեք, փորձելու ընթացքում մի՛ քայլեք խանութում: Կանգնեք թաթերի վրա և կրունկների վրա, երբեմն խանութներում կարող եք հանդիպել փոքր արհեստական ժայռապատեր, որտեղ կարող եք փորձարկել մագլցման կոշիկները:


Դուք կարող եք գնալ camp.am մեկ այլ մագլցման կոշիկների հետևից, իսկ ձեռք բերել միանգամայն այլ, քանի որ շատ կարևոր է գտնել Ձեզ համար նախատեսված իդեալական տարբերակը:

Արշավային և ալպինիստական պարագաների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք camp.am:

 

Please follow and like us:
0

Թողնել մեկնաբանություն