15 խորհուրդ՝ ինչպես խուսափել տոներին գիրանալուց

new year

Շատերի համար տոներին ավելորդ քաշ հավաքելը բավականին մեծ մտահոգություն է համարվում:

Այն դրդում է մեզ չափից շատ սնվել, արթնացնում է նստակյաց կյանք վարելու ցանկությունը և ստիպում է մեզ մտածել միայն կալորիապես հարուստ ուտելիքների մասին. Այսպիսով տոներին ավելորդ քաշ հավաքելը անխուսափելի է շատ շատերի համար, այդ իսկ պատճառով ստորև կներկայացնենք 15 խորհուրդ՝ ինչպես պայքարել այս խնդրի դեմ:

Նստակյաց գործունեությունը, ինչպիսինն է օրինակ՝ բազմոցին նստած հեռուստացույց դիտելը, բավականին տարածված է տոն օրերին: Ոչ ակտիվ գործունեությունը խթանում է ավելորդ քաշ հավաքելուն, հատկապես, երբ այն ուղեկցվում է չափից շատ սնվելով: Ձեր սիրելի մարդկանց հետ որոշակի ակտիվ գործունեությամբ զբաղվելը, որոնցից է  օրինակ զբոսանքը, կօգնի Ձեր միտքը շեղել ուտելիքից և թույլ կտա ավելի շատ կապվել Ձեր սիրելի մարդկանց հետ:

Տոն օրերին անառողջ խորտիկները, ինչպիսիք են թխվածքները և նմանատիպ քաղցրեղենը, հակված են լինել հասանելի և մեծ քանակությամբ: Երբ այսպիսի «բարիքները» հեշտ հասանելի են մեզ համար, նույնիսկ կարող ենք փորձել անhարկի տեղը` առանց զգալու որևէ ցանկություն այն ուտելու: Տանը կարող եք լուծել այս խնդիրը` տեղափոխելով  դրանք աչքից հեռու, անտեսանելի վայր: Այնուամենայնիվ այս ստրատեգիան չի աշխատում, երբ հսկողությունը Ձեր ձեռքում չէ, օրինակ Ձեր աշխատանքի վայրում, կամ ինչ որ հավաքույթի ժամանակ: Փորձեք լինել ուշադիր Ձեր սնվելու սովորույթներին: Եթե դուք զգում եք, որ սնվում եք պարզապես, որովհետև ուտելիք կա սեղանին դրված, և ոչ որովհետև քաղցած եք, ապա հենց նույն պահին դադարեցրեք: Այնուամենայնիվ, եթե զգում եք, որ քաղցած եք, ընտրեք առողջարար սնունդ: Մրգերը, բանջարեղենները, ընդեղենը այնպիսի խորտիկներ են, որոնք չեն պարունակում ավելացված շաքարավազ կամ անառողջ յուղ:

Երբ տոները մոտենում են, մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում, թե որքան շատ սնունդ կա մեր ափսեի մեջ: Նրանք, ովքեր մեծ չափաբաժիններով են սնվում, հակված են ավելորդ քաշ հավաքելուն, իսկ նրանք, ովքեր ընտրում են քիչ՝ ոչ: Այս խնդիրը լուծելու համար պարզապես պետք է ընտրեք քիչ տարողունակություն ունեցող ափսեներ:

ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ ովքեր ցրված են սնվելու ընթացքում, հակված են գիրանալուն, քանի որ ի վիճակի չեն ուշադրություն դարձնելու օրգանիզմի տված ազդանշաններին: Սա կանխարգելելու համար սնվե՛ք ուշադիր և աշխատե՛ք՝ շրջակա հանգամանքները Ձեզ չխանգարեն, օրինակ՝ աշխատանքը կամ որևէ էլեկտրոնիկա: Փորձեք ծամել դանդաղ և մանրակրկիտ, սա Ձեզ կօգնի զգալ օրգանիզմի տված ազդանշանները և ստանալ քիչ կալորիա: Օգտակար կարող է լինել նաև սնվելուց առաջ մի քանի խորը շունչ քաշելը, սա կազդի լարվածության նվազման վրա և կօգնի կենտրոնանալ ավելի շատ սննդի վրա, քան Ձեր ամենօրյա խնդիրների:

Քնի կորուստը, որը շատ տարածված է տոն օրերին, կարող է ավելորդ քաշի ձեռք բերման պատճառ հանդիսանալ, քանի որ նրանք, ովքեր քիչ են քնում հակված են լինել ավելի քաղցած, կարող են հավաքել շատ կալորիա և իհարկե քիչ մարզվել: Քնի սահմանափակումը կբարձրացնի օրգանիզմում քաղցի հորմոնի մակարդակը, որն էլ կխթանի ավելորդ քաշի ձեռք բերմանը:

Խոստովանե՛ք՝ տոն օրերին սթրեսային իրավիճակները բավականին շատ են: Նրանք, ովքեր սթրեսակայուն չեն, իրենց օրգանիզմում պարունակում են բարձր քանակության կորտիզոլ՝ հորմոն, որը պատասխանատու է սթրեսի առկայությանը օրգանիզմում: Այս տեսակի մարդիկ սթրեսի առկայության դեպքում կարող են հավաքել ավելորդ քաշ՝ նույնիսկ երբեմն չգիտակցնելով, թե որքան շատ սնունդ են ընդունում: Այս հետևանքներից խուսափելու համար հիմնականում տոն օրերին հսկողության տակ պահեք սթրեսի չափը օրգանիզմում: Մի շարք միջոցներ կօգնեն Ձեզ նվազեցնել սթրեսը օրգանիզմում: Դրանք են մարզումները, մեդիտացիան, յոգան և խորը շնչառությունը:

Տոնական սեղանները հիմնականում լիքն են լինում ուտեստներով, որոնք հարուստ են ածխաջրերով և ոչ սպիտակուցներով: Այնուամենայնիվ Ձեր յուրաքանչյուր ուտեստի մեջ ավելացրեք սպիտակուց, այն կօգնի Ձեզ շուտ հագենալ և բալանսավորված պահել քաշը: Սպիտակուցի լավ աղբյուրներ են համարվում միսը, թռչնամիսը և որոշ բուսական ուտեստներ, օրինակ՝ լոբի և Եփութուխ (Սագախոտ):

Հազարավոր մարդիկ տոն օրերին ծախսում են շատ ժամանակ ուտեստներ պատրաստելու և թխելու վրա: Զարմանալի չէ, որ  նույնիսկ փոքր կտոր փորձելու դեպքում կարող եք որոշակի քաշ հավաքել: Համի փորձարկումը չափազանց կարևոր է, նամանավանդ, եթե պատրաստում եք ուրիշների համար: Ուշադիր եղեք, որ փորձարկումները չկատարեք քաղցած վիճակում, քանի որ այդ ժամանակ չափից ավել փորձելը անխուսափելի կլինի:

Տոնական օրերին չափազանց հեշտ է ավելորդ կիլոգրամներ հավաքելը, սակայն Ձեր սեղանի սննդացանկը Ձեր ձեռքերում է: Կա մեկ շատ պարզ հնարք, դա Ձեր սեղանին Ձեր իսկ պատրաստած առողջարար սնունդը մատուցելն է: Այս կերպ դուք կերաշխավորվեք, որ ունեք ուտեստ,որը խթան չի հանդիսանում Ձեր իսկ քաշը պահպանելուն:

Տոնական օրերին դեսերտը ամենուր է. Այն բերում է չափազանց մեծ քանակության շաքարավազի օգտագործմանը, որն էլ առաջին պատճառն է ավելորդ քաշ ձեռք բերելու հարցում: Բոլոր տեսակի աղանդերները փորձելու փոխարեն, ընտրե՛ք մեկը, որը ամենաշատն եք հավանում և մոռացե՛ք մնացածների մասին: Մեկ այլ լուծումը կլինի այն, որ դանդաղ վայելեք Ձեր սիրելի խմորեղենը համը զգալով, որի շնորհիվ ավելի հագեցած կզգաք Ձեզ, և հավանականությունը շատ քիչ կլինի, որ կցանկանանք երկրորդ կտորը փորձել:

Կարդալ ավելին…

Նմանատիպ գրառումներ