GO UP
Image Alt

Toptrip.info

papuk-kahuyq

Ինչպե՞ս են ինտերիերի դիզայներները ստեղծում հյուրանոցների գեղեցիկ սենյակներ

Ընդհանուր առմամբ հյուրանոցի սենյակի ինտերիերը ցանկալի է համապատասխանեցնել ընդհանուր ստեղծված միջավայրի մթնոլորտին: Օրինակ՝ կանաչ տարածքում կամ անտառում գտնվող հյուրանոցներում, սենյակները զարդարելու համար օգտագործում են բնական փայտ, իսկ պատուհանները՝ համայնապատկերային, լավ տեսարան ապահովելու համար: Մեծ քաղաքների կենտրոնական մասում գտնվող հյուրանոցների համար օպտիմալ է թեթև դասականը, որը համապատասխանում է ժամանակակից միտումներին: Բնակելի տարածքներում տեղակայված հյուրանոցների համար դիզայներներն առավել հաճախ ընտրում են ժամանակակից մինիմալիստական լուծումներ, ինչպիսիք են տեխնո ոճը, մինիմալիզմը, էկո-ոճը: Ծովափնյա գոտում գտնվող հյուրանոցների օպտիմալ ընտրությունը ծովային ոճն է`սառը կապույտ և սպիտակ գույներով, շատ լույսով, ընդարձակ ծածկապատշգամբով:

Սենյակի ներքին դիզայնը պետք է համապատասխանի այն տարածքի մթնոլորտին, որտեղ գտնվում է հյուրանոցը: Այս առանձնահատկությունն ակնհայտ է դառնում, երբ մանրամասնորեն ուսումնասիրում ենք աշխարհի առաջատար հյուրանոցների ինտերիերն ու էքստերիերը: Բարձրակարգ հյուրանոցն իր հաճախորդներին պետք է առաջարկի ընդարձակ սենյակներ որակյալ կահույքով, գերազանց սպասարկում և լրացուցիչ ծառայությունների լայն տեսականի: Բայց հյուրը ամենայն հավանականությամբ կնախընտրի օթևանել այն սենյակում, որի ինտերիերը կարծես միաձուլվել է շրջակա միջավայրի հետ:

kahuyq-nnjasenyaki

Երբ խոսքը վերաբերում է բնության և անտառներին մոտ կառուցված հյուրանոցներին, ճանապարհորդներին հնարավորություն է տրվում սուզվել վայրի բնության եզակի աշխարհ: Սենյակները զարդարված են լինում բնական նյութերով և փայտե շքեղ կահույքով: Ծովափնյա հանգստավայրերում հաճախ կարելի է գտնել հյուրանոցներ, որոնք ակվարիում են հիշեցնում:

Հարմարավետության խորհրդանիշ

Սենյակը պետք է ունենա հարմարավետության հիմնական խորհրդանիշը` բուխարի: Շատ տերեր իրենց հյուրանոցները կառուցում են ոչ միայն որպես գիշերելու համար նախատեսված վայր, այլ բնակության վայր, թեկուզ ժամանակավոր: Այդ պատճառով ինտերիերի դիզայներները, նախագիծ մշակելիս, առաջին հերթին ձգտում են ստեղծել ընտանեկան միջավայր: Սենյակի յուրաքանչյուր տարր պետք է ջերմ զգացմունքներ առաջացնի հյուրերի մոտ: Այդ պատճառով շատ հյուրանոցներ հաճախորդների համար ինքնուրույն ուտելիք պատրաստելու պայմաններ են ստեղծում: Ձեր «սեփական խոհանոցը» որոշ ժամանակ հնարավորություն է տալիս զգալ ձեզ ինչպես սեփական տանը: Բուխարին, յուրօրինակ լուսամփոփները կամ սովորական գեղեցիկ մոմերը նպաստում են հարմարավետ, հանգստացնող միջավայրի ձևավորմանը:

Եթե հյուրը պատրաստվում է կարդալ կամ գրել, ցանկալի է սենյակում ունենալ հարմարավետ և տեղաշարժելու հնարավորությամբ սեղան. հյուրը պետք է լիովին ազատ լինի սեղանը տեղափոխելու իր համար հարմար տեղ: Նա որոշակի գումար է տվել սենյակ վարձելու համար, ինչը նշանակում է, որ հնարավորություն պիտի ունենա այն հնարավորինս հարմար դարձնել իրեն:

Հարմարավետ քնելու վայր

Ննջասենյակը պետք է հնարավորություն ընձեռի մարդուն լիակատար հանգստանալու և լիցքաթափվելու: Հաճախորդի համար քնելու տեղը ոչ միայն պետք է հարմարավետ լինի, այլև օրիգինալ և տրամադրող: Ննջարանի կահույքը պետք է լինի հարմարավետ: Անընդունելի է խնայել մահճակալների գնման վրա: Որպես կանոն, հյուրանոցները ձեռք են բերում աշխարհահռչակ ապրանքանիշերի բարձրորակ արտադրանք: Նրանք պետք է արտաքին տեսքով գրավիչ լինեն և ընդարձակ: Ցանկալի է, որ անկողնու համար օգտագործվեն արժեքավոր փայտե մասեր: Անհրաժեշտ է օրթոպեդիկ ներքնակ և հարմարավետ բարձեր: Պետք է հիշել նաև անկողնային սպիտակեղենի, ծածկոցների, դեկորատիվ բարձերի մասին: Լավ, առողջ քունը հյուրի գերազանց առողջության և լավ տրամադրության երաշխիքն է:

Պատի դեկոր

Սենյակի պատերը չեն կարող դատարկ լինել: Ինչպիսին էլ որ լինի սենյակի դիզայնը, երբեք չպետք է մոռանալ տարածքի ճիշտ դասավորության կարևորության մասին, ինչպես նաև զարդարանքի մասին: Հարդարման յուրօրինակ իրերը թույլ կտան արդյունավետորեն լուծել խնդիրը: Եվ ի վերջո լավ հյուրանոցը չի կարող իրեն թույլ տալ հյուրերին առաջարկել ձանձրալի, նույնանման սենյակներ: