
5 պատճառ, թե ինչու է ձեզ հարկավոր ժամացույց
Մեր խելացի դարաշրջանում, երբ սմարթֆոններն ու սմարթ ժամացույցները փոխարինում են գրեթե բոլոր սարքերին, թվում է, թե ժամացույց կրելն այլևս իմաստ չունի, և հազվադեպ ենք այցելում ժամացույցի վաճառք իրականացնող առևտրի սրահներ: Շատերն էլ կարծում են, թե ժամացույցներն արդեն հնացած աքսեսուար են:
Նման կարծիքները որքան ճիշտ, նույնքան էլ սխալ են: Բերենք մի քանի փաստարկ, թե ինչու է ձեզ հարկավոր ժամացույց:
Ժամացույցը կարևոր աշխատանքային գործիք է:
Այո՛, հենց գործիք: Համաձայնեք, որ շատ ու շատ դեպքերում ուղղակի անհնար կամ անհարմար է ժամն իմանալու համար սմարթֆոնից օգտվելը: Պատկերացրե՛ք, դուք գործնական լուրջ հանդիպում ունեք, սենյակում պատի ժամացույցներ չկան, իսկ դուք ուզում եք իմանալ ժամը: Իհարկե, ժամանակ առ ժամանակ սմարթֆոնը վերցնելն ու ժամը նայելը հարմար չէ, մինչդեռ ձեռքի ժամացույցին աննկատ հայացք գցելը հնարավոր է: Նույն իրավիճակն է նաև ուսուցիչների մոտ՝ դասի ժամանակ, կամ ցանկացած այլ աշխատանքի դեպքում, երբ ձեռքերն զբաղված են ու սմարթֆոնից օգտվելը հարմար չէ:
Ժամացույցն աշխատում է առանց լիցքավորման:
Ի տարբերություն սմարթֆոնի՝ մեխանիկական կամ էլեկտրոնային ժամացույցն ավելի երկար է աշխատում, և կարիք չկա օրվա մեջ մի քանի անգամ մտածել այն լիցքավորելու մասին: Այն ժամանակ, երբ սմարթֆոնն անջատվել է, իսկ լիցքավորման հնարավորություն մոտակա ժամերին չկա, ձեռքի ժամացույցը շարունակում է աշխատել և թույլ չի տալիս մոռանալ ժամանակի զգացողության մասին: Այստեղ հիշենք նաև, որ սմարթ ժամացույցները նույնիսկ ինչ-որ չափով փոխարինում են սմարթֆոնին: Թեև սմարթ ժամացույցները նույնպես ունեն լիցքավորման խնդիր, սակայն գոյություն ունեն արևային մարտկոցով սմարթ ժամացույցներ, որոնց հետ նույնպես կարելի է մոռանալ այն տհաճ զգացողության մասին, որն ունենում եք լիցքաթափված սմարթֆոնի դեպքում:
Ժամացույցը ոճային տարր է:
Հիշենք այն ժամանակները, երբ ձեռքի ժամացույցները նորություն էին: Այո՛, նույնիսկ հումորային պատմություններ են պատմվում, թե ինչպես ժամանակի ցուցամոլներից ու նորաձևության սիրահարներից ոմանք հակառակ ուղղությամբ էին կապել ժամացույցը՝ դրանից օգտվել չկարողանալու պատճառով, բայց, այնուամենայնիվ ձեռք էին բերել նորաձև ժամացույցներ՝ դրանցով պարծենալու և աչքի ընկնելու համար: Իրականում ճիշտ ընտրված ու բարձրակարգ ժամացույցներն իրոք կարող են ընդգծել ինքնատիպությունը, ճաշակն ու ոճը՝ նպաստելով նաև անձի ինքնագնահատականի բարձրացմանը:
Ժամացույցն ընդգծում է տիրոջ կարգավիճակը:
Ի շարունակություն նախորդ կետի՝ այո, շատ դեպքերում ժամացույցը խոսում է նաև իր տիրոջ կարողության մասին: Օրինակ՝ շվեյցարական ժամացույցներ կրողների մասին վստահաբար կարելի է ասել, որ որոշակի կայուն կարողության տեր անձինք են: Շատ քաղաքական և հասարակական գործիչներ, դերասաններ հենց այդպիսի ժամացույցներ են կրում և ավելորդ խնայողություն չեն անում այդ աքսեսուարը գնելիս: Այնպես որ, եթե ուզում եք, որ ձեր արտաքինը խոսի նաև հասարակության մեջ ձեր դիրքի մասին, ձեռք բերեք համապատասխան որակ ու արժեք ունեցող ժամացույց:
Ժամացույցները ֆունկցիոնալ են:
Այս դեպքում, իհարկե, խոսքը ոչ թե մեխանիկական, այլ էլեկտրոնային կամ սմարթ ժամացույցների մասին է: Այսպիսի ժամացույցները ոչ միայն ժամն են ցույց տալիս, այլև տեսակից ու մոդելից կախված՝ կատարում են զարթուցիչի, քայլաչափի, տոնոմետրի, օքսիոմետրի և այլ ֆունկցիաներ՝ միաժամանակ փոխարինելով մի քանի սարքերի:
Եթե թվարկված կետերն ընթերցելով զգացիք, որ ձեզ հարկավոր է ժամացույց, և պատրաստվում եք գնել ժամացույց Հայաստանում, ապա հետևեք ևս մեկ խորհրդի՝ այցելե՛ք ժամացույցի վաճառքով զբաղվող բարձրակարգ սրահներ, որտեղից կարող եք ձեռք բերել որակյալ ժամացույցներ՝ ըստ ձեր նախասիրությունների և բյուջեի: Եվ հիշե՛ք, որ ժամացույց գնելիս պետք չէ խնայել, քանի որ սա այն դեպքն է, երբ թանկից էժանը չկա: