Ջերմուկ. Հայաստանի ամենախոշոր առողջարանը

Ջերմուկ. Հայաստանի ամենախոշոր առողջարանը

 

Ջերմուկ բառը հայերենից թարգմանաբար նշանակում է տաք, իսկ ավելի ստույգ՝ տաք աղբյուր: Այդ պատճառով Հայաստանում և նրա տարածքից դուրս հայտնի է դարձել ոչ միայն Ջերմուկ առողջարանային քաղաքը, այլև այնտեղ հայտնաբերված արտասովոր հանքային ջուրը:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հանրահայտ Ջերմուկ առողջարանը: Այն գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի վերին մասում:  Ջերմուկը ընկած է մայրաքաղաք Երևանից 173կմ հեռավորության վրա: Քաղաքի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 2080մ բարձրության վրա: Այն տեղակայված է ոչ մեծ սարահարթի վրա, վերջինս էլ իր հերթին Արփա գետի գեղատեսիլ ձորով բաժանված է 2 մասի: 1925 թվականին հետազոտողների խումբն ուղարկվել է Ջերմուկ՝ հանքային ջրի բուժիչ հատկությունների և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ուսումնասիրման համար: Հետազոտողները հանգեցին բացառիկ եզրահանգման: Կարելի էր կառուցել առողջարանային քաղաք՝ հիմնված հանքային ջրի վրա: Ջերմուկի ջրերի բուժիչ հատկության հիմնական պատճառ է հանդիսանում առողջարար կլիման և բարձորակ հանքային ջուրը: Այս քաղաքը Հայաստանի էկոլոգիապես մաքուր քաղաքներից մեկն է: Հարուստ բուսականության շնորհիվ՝ օդը հագեցած է թթվածնով: Ձորը, որտեղ գտնվում է առողջարանային քաղաքը, նույնպես ունի առանձնահատուկ նշանակություն: Այստեղ բացակայում են քամիները: Ջերմուկի մեղմ կլիման հյուրերին հնարավորություն է տալիս հանգստանալ և բուժվել ամողջ տարվա ընթացքում:

“Ջերմուկ” հանքային ջուրն առանձնանում է յուրահատուկ բաղադրությամբ: Այն պարունակում է բիոլոգիապես ակտիվ և հազվագյուտ միկրոտարրեր: Ջրի ևս մեկ յուրահատկություններից է այն փաստը,որ այն բնությունից գազավորված է բխում: Սա նպաստում է շատ հիվանդությունների բուժմանը և պրոֆիլակտիկային:

Այս իրականում հրաշք ջուր արտադրող գործարանը, կառուցվել է անմիջական հորդանցքի մոտ, որտեղից այն բխում է: Ջերմուկում բուժական աղբյուրների քանակը հասնում է 40-ի: Այնտեղից բխող ջուրը ունի 57-64 ° C ջերմություն:

Ջերմուկի հյուրանոցները տարբերվում են որակյալ ծառայություններով, ժամանակակից սարքավորումներով և բժշկական ախտորոշումներով: Այտեղի հյուրանոցները մեկը մյուսից տարբերվում են և Ձեր մտքում կթողնեն երկար ու ջերմ հիշողություններ: Օրինակ՝ “Անուշ” հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում՝ “Օլիմպիա” առողջարանի կողքին: Հյուրանոցից բացվում են Ջերմուկի ջրվեժի և տաք աղբյուրների գեղատեսիլ տեսարանները: “Օլիպիա” առողջարանը հայտնի է իր հանքային ջրերի տաք աղբյուրներով և բժշկական ծառայությունների ընդլայնվածությամբ: Հիպոթերմիկ հանքային և բուժական ջրերը հանդիսանում են առողջարանի կազդուրման հիմքը:

1975 թվականին կառուցվել է “Ջերմուկ Աշխարհ” բժշկական կենտրոնը: 30-ամյա տարիների փորձը և բուժանձնակազմի պրոֆեսիոնալությունը երաշխիք է բուժման ճիշտ կազմակերպման և ազատ ժամանցի համար: Համալիր բուժումը Ձեզ կապահովի արդյունավետ առողջացում: Եթե դուք լինեք Ջերմուկում, ապա կցանկանաք Ձեր աչքերով տեսնել Ջերմուկի ջրվեժը: Գեղատեսիլ լանջից դուք կտեսնեք հիասքանչ բնությունը, և ջրի գույների հարուստ տարերքը: Ջրի խշշոցը կհնչիի Ձեր ականջներում և երկար արձագանքներ կթողնի:

Գնդեվանքը Ջերմուկում կառուցվել է 10-րդ դարում՝ Սոփիա իշխանուհու նախաձեռնությամբ: Վանքը գտնվում է ձորի կենտրոնական մասում: Հին կառույցներից մեկում հայտնաբերվել է զառիվար մի ճանապարհ,որը տանում է դեպի հնամենի ջրհորը: Գնդեվանքը հանդիսանում է ճարտարապետական մասունք, որը հասել է մինչև մեր օրերը:

Ջերմուկը Հայաստանի տաք աղբյուրների և կլիմայական առողջարաններից ամենախոշորն է: Որպես կանոն՝ կլիման լեռնային-ալպիական է: Ամառը շատ շոգ չէ, իսկ ձմեռը երկար է և ձյունառատ,բայց հաճելի է և տաք: Տարվա ընթացում տաք օրերի քանակը 250-300օր է: Մթնոլորտային ճնշումը 600մմ է: Տարվա կտրվածքով տեղումների քանակը 600մմ է, իսկ հարաբերական միջին խոնավությունն 45-48% է:

Մարդկանց հիմնականում գրավում է արևոտ եղանակը,առանձնահատուկ բուժիչ հանքային ջրերը, բնության գեղատեսիլ վայրերը, մեղմ կլիման, մաքուր օդը և ցածր խոնավությունը: Այդ պատճառով Ջերմուկը, ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս, համարվում է բուժման, հանգստի և ազատ ժամանցի ամենաահարմարավետ վայրերից մեկը:

Առողջ կլինես, ամեն բան կհասցնես: Սա հենց այնպես չի ասված… Այցելելով Ջերմուկ՝ դու քեզ ոչ միայն առողջ կզգաս, այլև՝  ինքնավստահ և ուժեղ:

Բնությունն մեզ այսպիսի հրաշք է պարքևել, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ընկղմվել նման իրական հեքիաթի մեջ..

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն