Կապան, նախկինում Ղափան, քաղաք Հայաստանում

Կապան, նախկինում Ղափան, քաղաքը, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։

Կապան անունը քաղաքը ստացել է Կապան գետի անունից, որի վրա գտնվում է։
Կապանը որպես քաղաք կազմավորվել է 1928 թվականին։ Նախկին «Կատար» բնակավայրի տարածքում կանգուն է «Կատարի վանք» եկեղեցին։

Հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը (X- XVIII դդ)՝ իր օժանդակ շինություններով, Կկոց Քար ամրոցը (X դ), Հալիձորի ամրոցը բազմաթիվ դամբարաններով։ 1723թ Դավիթ Բեկի կողմից վերակառուցվել է Սբ.Աստվածածին եկեղեցին։ Վահանավանք եկեղեցին ներկայացնում է իրենից մի վանական համալիր, իսկ Սբ.Գրիգոր եկեղեցին աչքի է ընկնում բազմաթիվ տապանաքարերով։

Photo Credits to © Edgar Hakobyan

Աղբյուր՝ PRess Play Advertising

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ