Կապանի 7 տեսարժան վայրերը (#ԵկԿապան)

Իսկ դուք գիտե՞ք, որ Տաթևից հարավ էլ բազմաթիվ տուրիստական ուղղություններ և տեսարժան վայեր կան։

Զբոսաշրջիկների ﬔծամասնությունը հասնում է ﬕնչև Տաթև և վերադառնում Երևան։ Այն ինչ քչերը գիտեն Կապանի գեղատեսիլ բնության, կուսական անտառների, խոր ձորերի, ժայռոտ,  բարձրադիր լեռների մասին։

Կապանը գտնվում է Երևանից 320 կմ հեռավորության վրա, և շատերին այդ հեռավորությունը ետ է պահոււմ։ Հուսով ենք , որ վերանորգված օդանավակայանը շուտով կսկսի գործել, ինչնէ կխթանի ներքին և ներգնա զբոսաշրջության աճին։

Քչերին է հայտնի, Տաթևից Խստուփ տանող 95 կմ-անոց արահետի պատրաստման մասին, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի (European Union in Armenia) կողﬕց՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար: Արկածային տուրիզﬕ զարգացում պատմական Սյունիքում» ծրագրով, և իրականացվում տեղական գործընկերների ՝ «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (Goris Tourist Information Center) և «ԱՐԿ բնապահպանական» ՀԿ-ի (ARK Armenia) հետ գործընկերության շրջանակում։

Արահետն արդեն պատրաստ է, և նրանք ովքեր սիրում են քայլել, գիշերել վրաններում, վայելել գեղեցիկ բնությունը կարող են այցելել Կապան:

Կապանի տեսարժան վայրերը

Կապան

 

 

Խուստուփ (3206մ)

 

Բեխի անապատ

Վահանավանք

Հալիձորի բերդ

Բաղաբերդ

Սոսիների պուրակ

 

Նյութը տրամադրել է Վիլեն Աղագյուլյանը։

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ