GO UP
Image Alt

Toptrip.info

Ինչպե՞ս գնել մատչելի ավիատոմս (12 խորհուրդ)

Այսօր որոշել եմ կիսվել մատչելի ավիատոմսեր գնելու մի քանի խորհորդներով, որոնք կարծում եմ օգտակար կլինեն։

Գնելով էժան ավիատոմս դուք հնարավորություն եք ստանում խնայված գումարով մեկ-երկու անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, սեզոնից և շատ այլ փոքրիկ մանրուքներից:

 

  • Գնե՛ք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը: Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում և ընտրությունն էլ մեծ:
  • Ավիատոմսի գինը ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես երկու ամիս առաջ: Հիշե՛ք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է:
  • Հետևե՛ք ավիաընկերությունների կայքերին և սոցիալական էջերին, և առաջինը տեղեկացեք զեղչերի և հատուկ առաջարկների մասին: Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբերից-նոյեմբեր ամիսներին: Անպայման հետևեք Սև Ուրբաթ և Կիբեր Երկուշաբթի զեղչերի տոնավաճառներին, որն անց է կացվում նոյեմբերի վերջին: Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են լինում:
  • Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերը ավելի էժան են լինում, քան հանգստյան և տոնական օրերին:
  • Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է լինում, դրանց տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը, սակայն հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ այլ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային ժամերին:
  • Օգտվե՛ք որոնողական ծրագրերից, ինչպիս օրինակ BILETIX.am է: Մուտքագրելով ձեր ցանկալի ուղղությունը, դուք կստանաք մի շարք մատչելի տարբերակներ: Ձեզ մնում է միայն ընտրել:
  • Օգտվեք հարևան երկրի ավիաընկերությունների առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ երկու չվերթ փոխելով դուք գումար եք խնայում:
  • Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ այլ ծառայություններից մատչելի գներով:
  • Ամրագրե՛ք ավիատոմս մի քանի հոգու համար և հենց ավիաընկերությունից, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունից:
  • Որոշ բանկեր առաջարկում են  հավաքել բոնուսներ, այդ բոնուսները հետագայում կարող եք վերածել գումարի և նույնիսկ անվճար ձեռք բերել ավիատոմսեր:
  • Մաքրեք համակարգչի cookie-ներն ու cache-ն: Եթե դուք արդեն փնտրել եք էժան ավիատոմսեր ձեր համակարգչի որոնողական համակարգում կամ որևիցե կայքում, ապա կրկին փնտրելու դեպքում հնարավոր է հին տվյալները առաջարկվի ձեզ: Այդ իսկ պատճառով, կրկին որոնողական համակարգից օգտվելու դեպքում ջնջեք ձեր համակարգչի cookie-ներն ու cache-ը:
  • Օրինակ, եթե մեկնում եք Փարիզ, պարտադիր չէ չվերթը ընտրել ուղիղ դեպի Փարիզ: Կարող եք ընտրել հարակից մոտ քաղաքներից մեկը: Հաճախ նման ավիատոմսն ավելի էժան է լինում, քան հայտնի մեգապոլիս մեկնող ինքնաթիռներինը: Բացի այդ, հավելյալ հնարավորություն է ստեղծվում ճամփորդելու, եթե իհարկե չեք շտապում:

Հուսով եմ այս խորհորդները կօգնեն ձեռք բերել էժան ավիատոմսեր  և վայելել ձեր հանգիստը, ինչու ոչ, նաև խնայելով գումար:

 

Գոռ Կարապետյան