GO UP
Image Alt

Toptrip.info

Մեծ շրջայց՝ Լոռու մարզում. Արեն Մկրտչյան

Ինչպես նախորդ, այնպես այս արձակուրդին կիրականացնեմ մեծ շրջայց Լոռու մարզում։ Նախատեսում ենք լինել 30-35 համայնքներում, գյուղերում։ Շրջայցը կմեկնարկի վաղը։

Սա լավ հնարավորություն է լուսաբանել դեռ նախորդ շրջայցի ընթացքում հավաքագրված ու լուծված խնդիրները, կատարված աշխատանքները։ Ձեր դատին կներկայացնեմ նաև ընթացքիկ ներդրումային, նախատեսվող բարեգործական ծրագրերը (առայժմ այն ծրագրերը, որոնց մասով աշխատանքները մեկնարկել են)։

Մարզն ունի հսկայական տուրիստական ներուժ, և որոշել եմ հընթացս լուսաբանել նաև քիչ հայտնի, չնաշխարհիկ գողտրիկ անկյունները, նորաբաց և գործող հյուրատները։

Այս անգամ կփորձեմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին (մանկական ուղեղային կաթված, աուտիզմ և այլն)։ Նաև կներկայացնեմ այս ընթացքում կատարված աշխատանքները, որոնց նպատակն էր աջակցել նրանց ու նրանց ընտանիքի անդամներին։

Լոռին

Արեն Մկրտչյան