Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող 3-րդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով՝ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

 

Աղբյուր՝  armtimes.com

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ