Մենակ պրոֆեսիոնալիզմը քիչ է. Բակուր Մելքոնյան

օղակաձև այգի

Երեկ քայլում եմ օղակաձև այգու կողքով:

Մայթի վրա գույնզգույն բետոնե սալիկներ էին հավաքում, ամենայն հավանականությամբ քաղաքապետարանի պատվերով, շատ գեղեցիկ էր ստացվում: Մի հատվածում, որը գետնացումի մոտ էր, նկատեցի, որ բետոնե սալիկները վերջացրել էին, բայց հենց մայթից անցումին անցնող հատվածում բազալտե մի քար պոկված, մի կողմ էր դրած: Մի քանի մետր այն կողմ 2 արհեստավոր էին աշխատում: Խնդրեցի այդ մի կտոր բազալտն էլ կպցնեն: Արհեստավորներից մեկը արագ արձագանքեց, թե բա դա մեր պատվերի մեջ չի, ինչի պիտի անեմ:

Քանի որ երկար ու բարակ բացատրելու հավես չունեի, արդեն ուզում էի ասել կվճարեմ այդ հավելյալ աշխատանքի համար, էդ պահին մյուս ավելի երիտասարդ արհեստավորը առաջ եկավ ու ասեց, որ ինքը կանի, ոչ մի խնդիր չկա: Շնորհակալություն հայտնեցի, շարունակեցի ճանապարհս ու մտածում եմ. 2 արհեստավոր, 2 Հայաստանի քաղաքացի, երկուսն էլ իրենց գործն էն անում, երկուսն էլ, նայելով գործի որակին բավականին պրոֆեսիոնալ են, բայց մեկը մտածեց մենակ սեփականի մասին, մյուսը հասկացավ, որ մեր քաղաքն ա ու էդ մի կտոր պոկված քարի պատճառով չարժի որ քաղաքապետարանը նոր մարդ ուղարկի, ժամանակ կորցնի…

Երկիրս սրտացավ արհեստավորի, բժշկի, հավաքարարի, գիտնականի, արվեստագետի, պաշտոնյայի, շինարարի միջոցով պիտի կառուցվի, մենակ պրոֆեսիոնալիզմը քիչ ա:

Բակուր Մելքոնյան

Նմանատիպ գրառումներ