
Մեծամորի չգործող ջրաղացի շենքը նոր կյանք է ստանում
Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող, 18-րդ դարում կառուցված, ներկայումս չգործող ջրաղացի շենքը նոր կյանք է ստանում՝ փոխակերպվելով այցելուների հնագիտական կենտրոնի։
Այստեղ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ պրակտիկ հնագիտությանը ինտերակտիվ եղանակով, ինչպես նաև կօգտվեն հանգստի համար ստեղծված պայմաններից։
Վերակառուցումն իրականացվում է ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբասաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում։
Աղբյուր՝ Ghulyan Architects ֆբ էջ