GO UP
Image Alt

Toptrip.info

վահանակներ

5 միֆ և իրական փաստեր սենդվիչ վահանակների մասին

Օր-օրի ավելի շատ ենք հանդիպում սենդվիչ վահանակներով կառուցված շինությունների։

Սակայն որքան էլ դրանց թիվը գնալով աճում է, այնուհանդերձ, ինֆորմացիան այս տեսակի պանելների մասին դեռ քիչ է, ինչն էլ հանգեցնում է տարբեր միֆերի, հաճախ՝ աբսուրդի հասնող։ Ուստի, եթե որոշել եք կիրառել սենդվիչ պանելներ շինարարության համար, պետք է լավ ուսումնասիրեք բոլոր նրբությունները, գնահատեք սենդվիչ վահանակի առավելություններն ու հաշվի առնեք թեկուզ ամենաչնչին թերությունները։

Փորձենք հասկանալ, թե ինչ միֆեր են տարածված սենդվիչ վահանակների մասին։

Միֆ 1. Վնասակար են մարդու առողջության համար:

Մտացածին թերություն կարելի է համարել այս վահանակների էկոլոգիապես ոչ օգտակար լինելը։ Սենդվիչ վահանակները պարունակում են ֆորմալդեհիդ, սակայն սրա քանակը պանելներում զգալիորեն ավելի քիչ է, քան, ասենք, նրբատախտակում։ Սրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա մինիմալ է։

Միֆ 2․ Շուտ հրկիզվող են:

Սենդվիչ վահանակներով պատրաստված շինությունները համարվում են շուտ հրկիզվող։ Թերևս դա այդպես է, սակայն՝ համեմատած քարե տների, բայց ոչ փայտե շինությունների, որոնք ամենաարագն են հրկիզվում։

սենդվիչ պանելներ

Միֆ 3․ Բավական ամուր չեն:

Թվում է, թե սենդվիչ վահանակներով թեթև կոնստրուկցիա ունեցող տները ամուր ու երկարակյաց չեն։ Սա նույնպես միֆ է։ Այս վահանակներով կառուցված շինությունների պիտանիության ժամկետը 50-150 տարի է։ Այս հարցում շատ մեծ դեր ունի նաև այն հանգամանքը, թե ինչ բնակլիմայական պայմաններով տարածքում է կառուցվելու շինությունը։ Որակյալ նյութերի օգտագործումը, բոլոր տեխնիկական պահանջներին հետևելը, բնականաբար, կերկարացնեն տվյալ շինության պահպանումը։

Միֆ 4․ Մկները կարող են հեշտությամբ կրծել պոլիստիրոլի շերտը և վնասել վահանակը:

Սա նույնպես միֆ է։ Սենդվիչ վահանակում, բացի պենոպլաստի շերտից, կա ​​նաև 12 մմ OSB շերտ: Պանելի մեջ մտնելու համար մկնիկը պետք է կրծի այն, ինչն էլ անհնար է, քանի որ մկնիկը կմնա պենոպլաստի և այս շերտի արանքում։ Նման դեպքեր դեռ չեն գրանցվել։

Միֆ 5․ Սենդվիչ վահանակներով պատրաստված տներում պարտադիր պետք է տեղադրված լինի թանկարժեք օդափոխման համակարգ:

Լավ օդափոխության համակարգը ցանկացած տան, շինության հարմարավետության գրավականն է։ Սենդվիչ վահանակներով կառուցված տներում ևս, ինչպես մյուսներում, բարձր խոնավություն ունեցող տարածքներում՝ սանհանգույցում, խոհանոցում, տեղադրվում է օդափոխության համակարգ, իսկ մյուս սենյակների համար բավական է հաճախակի օդափոխությունը։

սենդվիչ վահանակներ

Այսպիսով, խոսելով սենդվիչ պանելների մասին հանդիպող միֆերի մասին, կարող ենք ամբողջականացնել այս վահանակների վերաբերյալ իրական փաստերը։

  • Սենդվիչ պանելները էկոլոգիապես մաքուր են ու կոկիկ, ամուր ու հուսալի, կարող են ծառայել երկար տարիներ:
  • Շինարարության համար սենդվիչ վահանակ օգտագործելը մատչելի է․ կառուցապատումը քիչ ժամանակ է խլում, պանելները ջերմակայուն են և ձայնամեկուսիչ:
  • Սենդվիչ վահանակներով կառուցապատումը կարելի է իրականացնել ինքնուրույն, առանց ծանր տեխնիկայի, տարվա ցանկացած եղանակին:

Վերջում ավելացնենք, որ սենդվիչ պանելներ Հայաստանում վաճառվում են շինանյութ ներմուծող տարբեր ընկերությունների կողմից, և եթե շինարարության համար ունեք բավական փոքր բյուջե, ապա արժե որպես շինանյութ նկատի ունենալ սենդվիչ պանել գինը համեմատելով քարի, աղյուսի կամ այլ շինանյութի գնի հետ: Անշուշտ, սենդվիչ պանելների դեպքում զգալի տնտեսում կունենաք: