
Մինսկի Թոփ 5 տեսարժան վայրերը – ո՞ւր գնալ և ի՞նչ տեսնել Մինսկում
Այս բլոգով կփորձեմ ամփոփ ներկայացնել Մինսկի տեսարժան վայրերից մի քանիսը, որոնք խորհուրդ եմ տալիս անպայման տեսնել։
Նախ իմ տպավորությունները
Մինսկը կոնտրաստային քաղաք է, կարծես գտնվում է խոհրդային անցյալի ու եվրոպական ներկայի խաչմերուկում։ Հատկապես կնշեմ Մինսկի փողոցների մաքրությունը: Մինսկը շատ կանաչապատ է, ունի բազմաթիվ այգիներ, որոնք սփռված են Սվիսլոչ գետի երկայնքով:
Քաղաքի ճարտարապետությունը մեծապես տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմից: Փաստացի, պատերազմից հետո քաղաքը հիմնովին վերակառուցվել է, այն ունի լայն փողոցներ և ստալինյան ոճի կառույցներ:
Ձեզ իսկապես շատ կզարամացնի ԽՍՀՄ խորհրդանիշերի առատությունն ու բազմազանությունը։
Մի պահ կարող է թվել, թե հայտնվել եք անցյալում՝ խորհրդային անցյալում․ ամենուր ընկեր Լենի արձաններ, աշխատանքը գովաբանող լոզունգներ ու տիպիկ խորհրդային անվանումներ։
Լավ շատ չշեղվենք թեմայից և այժմ ծանոթանանք Մինսկի տեսարժան վայրերին:
1․ Սուրբ Սիմոն և Ելենա եկեղեցի կամ Կարմիր եկեղեցի
Կարմիր եկեղեցին Մինսկի խորհրդանիշն է: Եկեղեցու պաշտոնական անունը՝ Սուրբ Սիմոն և Ելենա, հազվադեպ է հիշատակվում: Եկեղեցին կառուցվել է երկու փոքրիկ երեխաների հիշատակին՝ Սիմոն և Հելենա Վոյնիլովիչների, ովքեր սերում են բելառուսական արիստոկրատական ընտանիքից: Այն հայտնի է որպես «Կարմիր» եկեղեցի կարմիր աղյուսից կառուցված լինելու պատճառով: Այս նեո-գոթական եկեղեցին նախագծվել է լեհ ճարտարապետ Թոմաս Պաջզեսսկիի կողմից և օծվել 1910 թվականին:
1996 թ. Կարմիր եկեղեցու դիմաց կանգնեցվել է Միքայել հրեշտակի արձանը, ով սպանում է վիշապին: Բրոնզե արձանը 4.5 մետր բարձրություն ունի. այն ներկայացնում է Միքայել հրեշտակին որպես հաղթանակի և Երկնքի փառքի խորհրդանիշ:
2․ Մինսկի քաղաքապետարան
Մինսկի քաղաքապետարանը իսկզբանե փայտյա է եղել: 17-րդ դարի կեսերին այրվելուց հետո այն վերակառուցվել է քարով և հանդիսանում է Բելառուսի անկախության խորհրդանիշը: 19-րդ դարի կեսերին Ռուսաստանի ցար Նիկոլայ I- ը պատվիրեց շենքը քանդել: Բելառուսի անկախ պետություն հռչակվելուց հետո, քաղաքապետարանը վերակառուցվել է զրոյից և բացել իր դռները այցելուների համար 2004 թվականին:
3․ Սուրբ Մարիամի տաճարը
Այս Ջեսուդյան եկեղեցին կառուցվել է 18-րդ դարի սկզբին: Այստեղ այցելել են Պետրոս Մեծը, Նիկոլայ II-ը, Շվեդիայի թագավոր Կարլ XII-ը և ուրիշներ: Խորհրդային տարիներին այն փակվել է և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծառայել է որպես մարզական միության գրասենյակ: 1993 թ. վերականգնվել է որպես եկեղեցի: Բելառուսի և Լեհաստանի նկարիչ-վերականգնողները վերադարձրել են բարոկկո ոճի եկեղեցու նախկին շքեղությունը:
4․ Կուպալա և Լոշիցա զբոսայգիներ
Մինսկը կանաչ քաղաք է, հարուստ զբոսայգիներով: Զբոսայգիներից շատերը գտնվում են Սվիսլոչ գետի ափին: Պարզապես կարող եք զբոսնել Կուպալա զբոսայգում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Բոլշոյ թատրոնի կողքին: Այստեղ սկյուռիկները շատ են, կարող եք հաճույք ստանալ նրանց կերակրելուց:
Մինսկում գտնվող Լոշիցա կալվածքը կառուցվել է 16-րդ դարում: 18-րդ դարի վերջում ադյուտանտ-գեներալ Սանդիշլավ Պրուսինսկին կալվածքը դարձրել է մեծ բնակավայր, որտեղ հյուրընկալել են Ստանիսլավ Ավգուստ Պանյատովսկին, ռուս կայսր Պավել I-ը: Այգին լի է էկզոտիկ բույսերով: Լոշիցան Մինսկի լուսանկարիչների և նորապսակների ամենասիրելի վայրերից մեկն է:
5․ Բելառուսի Ազգային գրադարան
Ազգային գրադարանի շենքի նախագծի հեղինակներն են Վիկտոր Կրամարենկոն և Մայքլ Վինոգրադովը: Բելառուսի գրադարանը բաղկացած է 23 հարկից և ունի հսկայական ադամանդի տեսք, որը խորհրդանշում է գրքերի թանկարժեք գիտելիքները: Գրադարանի կառուցումը ավարտվել է 2006 թվականին:
Շենքի ճարտարապետական արժեքի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, բայց կա երկու պատճառ, որ պետք է անպայման այցելել Ազգային գրադարան: Նախ այն հազվագյուտ գրքերի թանգարան է, օրինակ, հայտնի ականավոր գիտնական Ֆրանցիսկ Սկորինի յուրօրինակ գրքերն են պահվում այստեղ: Նրա քանդակը տեղադրված է գրադարանի շենքի մոտ: Գրադարանում են պահպանվում 16-րդ դարի սկզբում հրատարակված Աստվածաշնչի 10 բնօրինակները: Գրադարան այցելելու երկրորդ պատճառը գրադարանի շենքի տանիքին գտնվող դիտակետն է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք:
6․ ԲՈՆՈՒՍ 1 “Clever Irish Pub”
Մինսկի “եվրոպական” հատվածում բազմաթիվ փաբեր և բառեր կան, սակայն առանձնակի մթնոլորտ ու միջավայր է ունի Այրիշ փաբը՝ լավ երաժշտություն, խմիչքների մեծ ու յուրահատուկ ընտրանի, ֆրենդլի սպասարկում։ Եթե ազատ ժամանակ ունենք՝ անպայաման այցելեք, ահա ֆեյսբուքյան էջը։
7․ ԲՈՆՈՒՍ 2 restaurant “Litviny”
Լավ ճաշելու կամ ընթրելու նպատակով էլ խորհորդ կտամ այցելել “Litviny” ռեստորանը, որտեղ կգտնեք ձեզ ծանութ ու անծանոթ ուտեստների մեծ տեսականի, կարժանանք բարեհամբույր սպասարկման և վստահեցնում եմ հաճելի ժամանակ կանցկացնենք անկախ ֆորմատից՝ ընկերական, ընտանեկան թե կորպորատիվ։
Մինսկի մասին կարելի շատ խոսել ու ավելի մանրամասն, բայց ես առանձնացրել էի հենց այս ցանկը՝ տեղ թողնելով ձեր բացահայտումների համար ևս ;)։ Հուսով եմ գրառումս կօգնի ձեզ արագ կողմնորոշվել Մինսկում հետաքրքիր ու հաճելի վայրի ընտրության հարցում:
Իմիջիայլոց, մատչելի ավիատոմսեր գնելու համար խորհուրդ եմ տալիս օգտվել BILETIX համակարգից։
Նոստալիգիկ ապրումներով՝
Գոռ Կարապետյան