«Զբոսաշրջությունն Արցախում» թեմայով հոդվածների մրցույթ

մրցույթ

❗️Ուշադրություն՝ ՄՐՑՈՒՅԹ.❗️

ԱՀ ՌԵՍԶ նախարարության զբոսաշրջության վարչությունը հայտարարում է «Զբոսաշրջությունն Արցախում» թեմայով հոդվածների մրցույթ։

Որպես թեմաներ կարող եք ընդգրկել՝
✅ Արցախի տեսարժան վայրերը,
✅ ագրոտուրիզմը,
✅ էկոտուրիզմը,
✅ արկածային տուրիզմը,
✅ տոներ և փառատոներ,
✅ հնագիտական տուրիզմը,
✅ ընդհանուր տուրիզմի ցանկացած ոլորտ:

Տեքստի ծավալը չպետք է գերազանցի 3 էջը։ Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր իրենց հոդվածներում կընդգրկեն բարձրորակ և հետաքրքրաշարժ լուսանկարներ։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակումների և բնակության վայրի։ Լավագույն հինգ հոդվածները կթարգմանվեն երեք լեզուներով և կտեղադրվեն Artsakh.travel պաշտոնական կայքում։ Հաղթողներին սպասվում են նաև հաճելի նվերներ։

Հոդվածները կարող եք ուղարկել [email protected] էլեկրոնային հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 24-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքնեը կհայտարարվեն մինչև օգոստոսի 31-ը։

Սիրով կսպասենք ձեր հոդվածներին:

Artsakh Travel

Նմանատիպ գրառումներ