GO UP
Image Alt

Toptrip.info

Ներգնա Տուր Մենեջմենթի Պրակտիկ Դասընթաց

Ներգնա Տուր Մենեջմենթի Դասընթաց

ArmAdventure ընկերությունը պարբերաբար կազմակերպում է ներգնա տուր մենեջմենթի պրակտիկ դասընթացներ։

#Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։ Բացի ծրագրով նախատեսված թեմաներից կազմակերպվելու է 2 բոնուս պարպմունք «Էլեկտրոնային նամակագրության հմտություներ» և «Տուրիզմ & Մարքեթինգ» թեմաներով։

 

Պարապմունքների հաճախականությունը՝

• շաբաթական 2 անգամ 1 ամիս (+ԲՈՆՈՒՍ)
• երեկոյան ժամը 19:00
• տևողությունը՝ 1․5 ժամ

Դասընթացների ընթացքում՝

• ուսումնասիրելու եք ՀՀ մարզերի զբոսաշրջային ռեսուրսները,
• մշակելու եք զբոսաշրջային երթուղիներ,
• կազմելու եք զբոսաշրջային փաթեթ,
• սովորելու եք կազմակերպել աշխատանքային պրոցեսը տուրի ընթացքում։

Դասընթացավար՝

Անուշ Եղիազարյան MyGeorgia Travel-ի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։
Սովորել է Մոսկվայի Տուրիզմի և Հյուրընկալության Ինստիտուտում, ավարտել Եվրոպական Համալսարանի Տուրիզմի Ֆակուլտետի մագիստրատուրան։
Ներգնա տուր մենեջմենթով զբաղվում է 4 տարի։

Հանդիպան վայրը`

?Ք․ Երևան, Տիգրան Մեծ 49 շենք (Սիլ Բիլդինգ), 4-րդ հարկ

Դասընթացի ծրագիրը

?Դաս 1.Ներածություն։
Տեղեկություներ տուր-գործակալի աշխատանքի վերաբերյալ։ Ի՞նչ է տուր փաթեթը։Հյուրանոցներ․հյուրանոցային տերմինոլոգիա,Երևանի հյուրանոցների գնացուցակների ուսումնասիրություն։

?Դաս 2.Ուղևորափոխադրում։
Տուրերի տեսակների ուսումնասիրություն։ Տուր փաթեթի հաշվարկի հիմնական սկզբունքները։

?Դաս 3.Տավուշի մարզ․
հյուրանոցներ, սննդի կետեր, տեսարժան վայրեր։
Դասական տուր փաթեթի հաշվարկ։

?Դաս 4. Գեղարքունիքի,Վայոց ձորի, Կոտայքի մարզեր. հյուրանոցներ, սննդի կետեր, տեսարժան վայրեր։
3-4 օրյա մինի-տուրի հաշվարկ։

?Դաս 5. Սյունիքի մարզ. հյուրանոցներ, սննդի կետեր, տեսարժան վայրեր։
Ռեգուլյար տուր փաթեթր հաշվարկ։

?Դաս 6. Լոռի, Շիրակ․ հյուրանոցներ, սննդի կետեր, տեսարժան վայրեր։
Շրջայցային տուր փաթեթի հաշվարկ։

?Դաս 7. Հատուկ տուրերը Հայաստանում։ Տուրեր Հայաստնա-Վրաստան։ Տուրիստական մենյու։ Ուսանողների տուր-փաթեթների ներկայացում և ստուգում։

?Դաս 8.Տուր փաթեթի ձևակերպում տարբեր շուկաների համար։ Գովազդային հարթակներ։ Գործնական նամակագրության կանոններ։ Տուր փաթեթի հաշվարկի վարժություններ։ Ուսանողների կազմած փաթեթների ստուգում և նյութի ամփոփում։

?? #ԲՈՆՈՒՍ

?Դաս 9․ Էլեկտրոնային նամակագրություն։ Գրագետ էլեկտրոնային նամակագրություն վարելու սկզբունքները և անհրաժեշտ հմտությունները։

?Դաս 10․ Տուրիզմ և Մարքեթինգ ։ Ինչպե՞ս օգտագործել սոցիալական ցանցերը և որոնողական համակարգերը տուր փաթեթների առաջմղման և վաճառքի նպատակով։

Դասընթացի արժեքը

10 պարապմունքի արժեքը ? 58 000 դրամ։

Հավաստագիր

Դասըթացի ավարտին տրվելու է մասնակցության վկայական։

❓Ինրպե՞ս գրանցվել դասին
❗Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով՝ goo.gl/pyn4PN:
☝Հարցերի դեպքում ? 77 477 176 ։

Աղբյուրը՝ ArmAdventure