GO UP
Image Alt

Toptrip.info

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն

Բերդ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի Տավուշ բերդի (Ցլիկ Ամրամի ամրոց) արժևորման վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն:

Քննարկվել է նախագծի շրջանակում որպես գրավչության եզակի օբյեկտ ամրոցի նշանակությունն ամրապնդելու և վերջինիս հենքի վրա զբոսաշրջային կլաստերի ձևավորմանն ուղղված գործողությունների մշակման հարցերը:

Հատկապես կարևորվել է հուշարձանի պահպանմանն ու հետազոտմանն ուղղված հնագիտական պեղման աշխատանքների իրականացումը։

Քննարկման արդյունքում Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, տեղակալ Նունե Պետրոսյանի, Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Հնագիտության ինստիտուտի կողմից պետք է մշակվի և ներկայացվի հետազոտությունների իրականացման փուլային ժամանակացույց, որի հենքի վրա Կոմիտեի կողմից կմշակվի զբոսաշրջային կլաստերի նախագիծ-առաջարկը: