
Դեպի ձոր նայող ժայռածերպ լողավազան և զիփլայն՝ Հաղպատում
Մինչև տարեվերջ Հաղպատում՝ Քեֆիլյան հանգստյան գոտում, կկառուցվի զիփլայն՝ սրճարան-դիտակետով։
Հյուրատան՝ GIZ-ին ներկայացված ծրագիրը հաղթող ճանաչված ծրագրերի շարքում է։ Շուտով կմեկնարկեն նախագծային աշխատանքները։
Մինչև մյուս տարեվերջ կկառուցվի դեպի ձոր և Կայան բերդ նայող լողավազան՝ հրաշալի տեսարանով։ Նախագծերը տուրիստական հոսքը մեծացնելու, Լոռին զբոսաշրջիկներին ներկայացնելու նպաստավոր այցեքարտեր կարող են դառնալ։
Պրն. Արմեն Քեֆիլյանը տեղում ծանոթացրեց սպասվող աշխատանքներին, ծրագրերի մանրամասներին։
Արեն Մկրտչյան