Օգտակար խորհուրդներ «Ryanair»-ով ճամփորդելու ժամանակ

Ժողովուրդ ջան, եվրոպական քաղաքներից «Ryanair»-ով ճամփորդելու քիչ թե շատ փորձ ունեմ, վերջին անգամ էլ Երևանից Հռոմ եմ մեկնել, մի քանի կետով ներկայացնեմ հնարավոր իրավիճակները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Գուցե օգտակար լինի, նաև չեք խաբվի քարոզչական, մանիպուլյացիոն նյութերով:

1. Թռիչքի համար հաշվառումը` «check-in»-ը, «регистрация»-ն պետք է անել օնլայն, թռիչքից ամենաուշը երկու ժամ առաջ: Հակառակ դեպքում օդանավակայանում ստիպված կլինեք վճարել 55 եվրո: Տպեք կամ հեռախոսի մեջ ունեցեք նստեցման կտրոնը`«boarding pass»-ը, որ խուսափեք 20 եվրո վճարից:
2. «Զվարթնոց» օդանավակայում պետք է մոտենալ հաշվառման կետին, որտեղ ստուգում են` արդյո՞ք ուղեբեռը համապատասխանում է տոմսին:
3. Հռոմից վերադառնալիս նստեցման կտրոնը տպելու, հաշվառման կետին մոտենալու անհրաժեշտություն չկա, հեռախոսի մեջ ունենալով «boarding pass»-ը թույլատրված է միանգամից սահմանային անցակետը հատել: Թե ինչու է Միլանում խնդիր առաջացել, պետք է պարզաբանեն: Ես Միլանից ևս մեկնել եմ առանց հաշվառման սեղանին մոտենալու:
4. Հռոմում օդանավ նստեցումից առաջ են ստուգում ուղեբեռի չափսն ու քանակը: Որոշ հայեր միայն ձեռքի պայուսակի տոմսով բերել էին նաև փոքր ճամպրուկներ, ստիպված եղան տեղում վճարել մոտ 50 եվրո տուգանք: Հետո օդանավում բողոքում էին, թե խաբեություն է, թալան, այնինչ կարող էին նախապես 10 եվրո վճարել ճամպրուկի համար:
5. Տոմսը ներառում է միայն մեկ պայուսակ, քաշը էական չէ, իսկ չափսը որպես կանոն չեն ստուգում, եթե ավիաընկերության սահմանած չափանիշներից` 40x20x25-ից արտաքնապես ակնհայտ մեծ չէ: Ես վերցրել էի սրանից մեծ ուսապարկ, Երևանում էլ, Հռոմում էլ ուշադրություն չեն դարձրել: Լուսանկարը մեկնաբանություններում կա:
6. Հռոմ ժամանելու և այնտեղից Երևան վերադառանալու ժամերին աշխատում են մի քանի ավտոբուսներ, որոնք 5-6 եվրոյով մոտ 40 րոպեում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներ են հասցնում և հակառակը, կան նաև քաղաքային ավտոբուսներ, որոնք օդանավակայանից հասնում են մինչև մետրոյի մոտակա կայարան, սա կարժենա մոտ 2 եվրո, տաքսին էլ` 30 եվրո:
7. Օդանավի նստատեղերը` նորմալ, սպասարկումը, անվտանգությունը` ևս, արտառոց ոչ մի լավ կամ վատ բան, համեմատությամբ, օրինակ, «Ուկրաիանական ավիաուղներ»-ի` նույնիսկ շատ ավելի որակյալ:
8. Օդանավում սնունդը, խմիչքը վճարովի է, սովորական, հասանելի գներ են` 3-ից 10 եվրո: Ամոթ չէ, կարող եք տանից մի բան բերել կամ օդանավակայանից գնել` ճանապարհին ուտելու համար (թռիչքը մոտ չորս ժամ է տևում):
9. Եթե ճամփորդում եք երկուսով, մի քանի հոգով, շատ մեծ է հավանականությունը, որ իրար կողքի չեք նստի: «Ryanair»-ը միտումնավոր տարբեր շարքերում է նստատեղեր հատկացնում, որ օգտվեք տեղեր ամրագրելու վճարովի ծառայությունից՝ 4-ից 20 եվրո արժեքով: Այսպես են անում նաև բազմաթիվ ոչլոուքոսթեր ավիաընկերություններ: Բայց հայերը թռիչքի ժամանակ փոխվում են տեղերով, բաժանված զույգերը, խմբերը երկնքում վերամիավորվում են
10. Մի ուշացեք. «Ryanair»-ի օդանավերը մոտ 20 րոպե են կայանում օդանավակայանում, նստեցումը կազմակերպվում է շատ արագ:
Բարդ, սարսափազդու բաներ չկան, պարզ կանոններ են, որոնք պետք է նախապես իմանալ, հետևել: Եւ, ի վերջո, դժոգոհողների համար կան 10-ից 15 անգամ թանկ թռիչքները

Հ. Գ. Իսկ թե Հռոմում որտեղ և ինչպես նկարվեք, որ շատ լայք ու սրտիկ հավաքեք, հետևեք իմ էջին

 

Աղբյուր ՝ Կառլեն Ասլանյանի ֆբ էջ

Նմանատիպ գրառումներ