
Քայլ առ քայլ. Արեն Մկրտչյան
Սերգո Դավթյանը տարիներ առաջ սեփական տունը հյուրատուն է դարձրել. 2 սենյակ։ 2013-ին 3 ընկերով հիմնել են Հյուրատների զարգացման ասոցիացիան։ Նիդերլանդներից մասնագետ են ներգրավել՝ ստեղծելով հյուրատների որակավորման կանոնակարգ։
Տարիներ անց պրն Դավթյանը երկհարկանի գեղեցիկ հյուրատուն է կառուցում։ Կստեղծվի 8 աշխատատեղ։ ՄԱԿ-ի՝ ինտեգրված զբոսաշրջության զարգացման ծրագրով արևային կայան է տեղադրել։ GIZ-ին ծրագիր է ներկայացրել ընդլայնման մասով։
Դավթյանն ընդգծում է նաև բիզնեսի մուլտիպլիկատիվ ազդեցությունը։ Օձունցիներից տարեկան շուրջ 800 կգ միս է գնում։ Ամբողջ գյուղմթերքն ու հավելյալ սննդամթերքը գնում է Օձունից։
Բացի այս, զբաղվում է մեղվապահությամբ։ Նախորդ տարի լոնդոնյան Noeva Vista տուրիստական ընկերության 30-40 հյուր յուրաքանչյուր շաբաթ մեղվապահության ու մեղվաբուծության վարպետաց դասեր են անցել Դավթյանի մոտ։
Պրն Դավթյան, հարգանքով։
Արեն Մկրտչյան